Call Us: +374 91 19 28 18
Ինչպես տարբերել որակյալ ֆոտովոլտային վահանակները անորակներից

Ինչպես տարբերել որակյալ ֆոտովոլտային վահանակները անորակներից

 

Արևային ֆոտովոլտային վահանակները իրենց որակային հատկանիշներով բաժանվում են 4 դասի` A, B, C և D:

A դասի ֆոտովոլտային վահանակները ամենաբարձր որակական չափանիշներն ունեցող վահանակներն են: Այնտեղ բացակայում են կոտրվածքները, ճաքերը գունաթափությունը, որոնք հանգեցնում են վահանակների հզորության անկման: Սովորաբար նրանք անթերի տեսք ունեն և 2 տարբեր բջիջ իրար կողք դնելիս ոչ մի տարբերություն չի զգացվում:

B դասի վահանակները ունեն տեսանելի թերություններ (քերծվածքներ, գունաթափություն և այլն): Ի տարբերություն A դասի ֆոտովոլտային վահանակների՝ այս վահանակները արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա: B դասի վահանակները սովորաբար վաճառվում են ավելի ցածր գնով:

Որակկական երրորդ՝ C դասի ֆոտովոլտային վահանակների թերություններին ավելանում են նաև ճաքերը և փոքրիկ կոտրվածքները: Այս տեսակի վահանակները շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրում և զգալիորեն էժան են ավելի բարձր դաս ունեցող վահանակներից: C դասի ֆոտովոլտային վահանակները կարելի է օգտագործել միայն ցածր լարում պահանջող մարտկոցների հետ:

D դասի վահանակները ունեն կոտրատված մասեր, որոնցից երբեմն ստանում են ավելի փոքր հզորության մոդուլներ: Այս ֆոտովոլտային վահանակների տարրերն ունեն կոտրվածքներ, միկրոճեղքեր: Նման վահանակները հիմնականում ձևափոխում են՝ ստանալով ավելի փոքր, թույլ հզորությամբ վահանակներ:

Տեղեկացնում ենք, որ «Շտիգեն» ընկերությունը կիրառում է բացառապես A դասի ֆոտովոլտային վահանակներ: Մեր ֆոտովոլտային վահանակների տեխնիկական տվյալներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*