Call Us: +374 91 19 28 18
«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

«ԱԳԲԱ Լիզինգ»-ի և «Շտիգեն էներգետիկ համակարգեր»-ի տարիների համատեղ աշխատանքի հերթական հաջողված արդյունքը․ տեղադրման տեխնոլոգիայով նմանը չունեցող, 150 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան «Մուսալեռ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի համար։  «Մուսալեռ» հյուրանոցային համալիրի յուրահատուկ արևային էլեկտրակայանը կյանքի է կոչվել «ԱԳԲԱ Լիզինգ»-ի շահավետ ֆինանսավորման պայմանների և «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության ինժեներական ներուժի շնորհիվ։

Արևային էլեկտրակայանը բաղկացած  է մեր գործընկեր Talesun ընկերության («Շտիգեն»-ը Talesun-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է Հայաստանում) պոլիկրիստալ վահանակներից (տեղադրված է  552 հատ 270 Վտ հզորությամբ վահանակներ), ինչպես նաև Kstar ընկերության («Շտիգեն»-ը Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում) ինվերտերներից (3 հատ  50կՎտ հզորությամբ): Կայանի դրվածքային հզորությունը 150 կՎտ է: Արևային այս էլեկտրակայանը (Ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի մոտ   255000կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որի միջոցով տարեկան կխնայվի 10մլն-ից 11 մլն ՀՀ դրամ կախված կայանի աշխատանքի արդյունավետությունից, արևային օրերից, այսինքն՝ եղանակային գործոններից: Արդյունքում՝ շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի մոտ 22 հազար տոննայով տարեկան:

Այս տեղադրումը տարբերվում է մյուս տեղադրումներից  նրանով, որ վահանակները կարող են ծառայել նաև որպես ծածկ:

Էլեկտրակայանի ֆինանսավորման և տեղադրման մանրամասները ներկայացնում են ընկերությունների տնօրենները։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/