Call Us: +374 91 19 28 18
Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Նկարում ներկայացված արևային էլեկտրակայանը բաղկացած է 15 հատ 345Վտ հզորությամբ մոնոբյուրեղային վահանակներից: Կայանի դրվածքային հզորությունը 5,2 կՎտ է: Արևային այս էլեկտրակայանը (Ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի մոտ 8800 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որի միջոցով տարեկան կխնայվի ավելի քան 370,000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի 4 տոննայով:

Որպես արևային ջերմային կայան՝ տեղադրվել է ոչ ճնշումային թերմոսիֆոն տեսակի արևային ջրատաքացուցիչ, որը շահագործման առաջին իսկ ամսից մեր հաճախորդին հնարավորություն է տվել խնայել ամսական միջինում 10000-12000 ՀՀ դրամ։ Չոր հաշվարկներով ամռան ամիսներին 1 օրում այս կայանը կարտադրի մոտ 600լ 45 աստիճան (ըստ Ցելսիուսի) ջերմության ջուր։ Արևային ջրատաքացուցիչը անվտանգ է՝ զերծ է պահում գազի և էլեկտրական ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օր.՝ գազի արտահոսք, էլ. կարճ միացում և այլն:

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/