Call Us: +374 91 19 28 18
Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հաճելի է տեսնել, որ գյուղական համայնքի բնակիչները երբեմն ավելի առաջադեմ են ու կարողանում են ճիշտ գնահատել իրենց ներդրումների հեռանկարներն ու էներգաարդյունավետ լուծումների ներկա և ապագա օգուտները:

Ներկայացնում ենք Արագածոտնի մարզում «Շտիգեն»-ի վերջին տեղադրումներից մեկը: Հատկանշական է, որ մեր հաճախորդը որոշում կայացրեց միաժամանակ տեղադրել արևային ջերմային (տաք ջրի համար) ու էլեկտրական կայաններ (էլեկտրաէներգիայի համար) իր տան համար: Տեղադրված է 300լ արևային թերմոսիֆոն տիպի ջրատաքացուցիչ՝ չինական հանրահայտ SunRain ֆիրմայի արտադրության, և 4,8 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայան:

Նախկինում գազի 15000-20000 դրամի ամսական ծախսը «Շտիգեն» ջրատաքացուցչի տեղադրումից հետո կրճատվել է մինչև 2000-3000 դրամի: Արևային էլեկտրակայանը (Ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի ավելի քան 8000 կՎտ ժ, ինչը տարեկան կխնայի ավելի քան 360,000 դրամ: Արդյունքում, շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի  3,5 տոննայով:

 

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար Կոտայքի մարզում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 91 19 28 18

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/

 

Shtigen PV Aragacotn