Call Us: +374 91 19 28 18
9.7 կՎտ Ֆոտովոլտային և 6 կՎտ ջերմային կայան բնակելի տան համար

Գեղեցիկ ֆոտովոլտային և ջերմային կայան «Շտիգեն»-ից Երևանի Դավիթաշեն համայնքում:

Արևային էլեկտրակայանի համար տեղադրվել են 28 հատ 345Վտ հզորությամբ մոնոբյուրեղային վահանակներ: Կայանի գումարային հզորությունը 9,66 կՎտ է: Արևային այս էլեկտրակայանը (Ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի մոտ 16000 կՎտ ժ էլեկտրաէներգիա, ինչը տարեկան կխնայի ավելի քան 650,000 դրամ: Արդյունքում, շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի 7,2 տոննայով:

Արևային ջերմային կայանի համար տեղադրվել է ճնշումային արևային ջրատաքացուցիչ 60 վակուումային խողովակով։ Կայանի պիկային ջերմային հզորությունը 6կՎտ է։ Ամռան ամիսներին 1 օրում այս կայանը կարտադրի մոտ 1200լ 45 աստիճան (ըստ Ցելսիուսի) ջերմության ջուր։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/