Call Us: +374 91 19 28 18
Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Կռունկ» ձկնաբուծարանում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության փորձառու ինժեներական թիմի կողմից և  «ԱԳԲԱ լիզինգ»-ի ֆինանսավորմամբ իրականացվեց  արդյունաբերական նշանակության արևային գերխոշոր համակարգի տեղադրում։ Տեղադրվել է Kstar ընկերության (հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը հանդիսանում է Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը տարածաշրջանում) ցանցին միացված՝ on-grid տիպի 10 հատ եռաֆազ փոխակերպիչ  և 580 կՎտ հզորության ֆոտովոլտային վահանակներ՝ պոլիկրիստալային տիպի։ «Կռունկ»- ում տեղադրված արևային էլեկտրակայանը (ֆոտովոլտային կայանը) տարեկան կարտադրի ավելի քան   928 000  կՎտ*ժ կամ   39մլն դրամին համարժեք էլեկտրաէներգիա՝ բացառելով ավելի քան   412  տոննա ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր։ Կայանը գտնվում է Մասիս քաղաքի Սիփանիկ գյուղում։

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից  արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է։ Հիշեցնենք, որ վերը նշված 11 արտոնագրերից 5-ի սեփականատերերը իրենց ֆոտովոլտային կայանների կառուցումը վստահել են «Շտիգեն»-ին․ ընդ որում՝ դրանցից երեքն արդեն հանձնված են շահագործման, ևս երկուսն այս պահին կառուցման փուլում են։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/