Call Us: +374 91 19 28 18
Տարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված է

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Շտիգեն» ընկերությունը բարեհաջող ավարտեց տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանի կառուցումը և շահագործումը: Երևանի «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրի տաք ջրի կարիքների սպասարկման համար կառուցված այս ջերմային կայանն ունի 1,5 ՄՎտ պիկային ջերմային հզորություն: Տեղադրված է 14,520 վակուումային խողովակ: Համեմատության համար պետք է նշել, որ 4-6 հոգանոց տնային տնտեսությունների համար տեղադրվող արևային ջրատաքացուցիչներում առկա է 20-30 վակուումային խողովակ:

1,5 ՄՎտ պիկային ջերմային հզորությամբ այս կայանը տաքացնում է 2 լողավազան, որից մեկը օլիմպիական մեծության: Բացի այդ, կայանի տաքացրած ջրով օրական ցնցուղ է ընդունում 600-800 մարդ:

Բացի ջերմային կայանից, «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրում տեղադրվել է նաև 22կՎտ ֆոտովոլտային կայան, որը սկիզբ դրեց «Շտիգեն»-ի և «Գրանդ Հոլդինգ»-ի ևս մեկ խոշորածավալ նախագծի՝ 1ՄՎտ ֆոտովոլտային կայանի նախագծման և կառուցման: Այս կայանի լիցենզավորման և նախագծման փուլերն արդեն ավարտված են: