Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.
Call Us Free: +44 (0) 1234567890
Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերությունը «Գետամեջ»-ի թռչնաֆաբրիկայում տեղադրել է 237,6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան, որը Հայաստանում մինչ օրս տեղադրված ամենամեծ տանիքային արևային կայանն է։

Ծրագիրը ֆինանսավորել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակում։

Կայանի միջոցով նախատեսվում է արտադրել տարեկան ավելի քան 16 մլն դրամին համարժեք էլեկտրաէներգիա, որի արդյունքում կբացառվի 160 տոննա ածխաթթու գազի արտանետումը շրջակա միջավայր։ Կայանի տեղադրման առաջին իսկ ամսից Ընկերության կողմից արտադրվող էլեկտարէներգիայի ծավալը կրկնակի գերազանցում է վարկի ամսական մարման գումարը։ Ֆինանսավորումն իրականացվել է առանց լրացուցիչ գրավային ծանրաբեռնվածության․ ձեռքբերվող գույքը հանդիսացել է որպես վարկի ապահովում։

«Գետամեջի» թռչնաֆաբրիկան իր գործունեությունը սկսել է 1958 թվականին և այս 60 տարիների ընթացքում ձևավորվել ու բարձր համբավ է ձեռք բերել որպես տոհմային սելեկցիոն և բարձրորակ թռչնամիս արտադրող թռչնաբուծական ֆաբրիկա:

Գետամեջի թռչնաֆաբրիկան վերագործարկվելով 2018 թվականին, իր առջև խնդիր է դրել նաև բարձրացնելու արտադրական մշակույթը, որը միանշանակ նպաստելու է և՛ շրջակա միջավայրի պահպանմանը, և՛ էկոլոգիապես մաքուր թռչնամիս արտադրելուն: Այս նպատակով արևային էլեկտրակայանին զուգահեռ, որը ապահովելու է ընկերության պահանջարկի շուրջ 60%-ը, թռչնաֆաբրիկայում արդեն գործում է արևային  էներգիայից տաք ջուր ստանալու համակարգը: Տեղադրված է 15 հատ 300լ (ընդհանուր առմամբ 4500լ) տարողությամբ «Շտիգեն» արևային ջրատաքացուցիչներ։ Թերմոսիֆոն տեսակի այս ջրատաքացուցիչներում ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման ջերմաստիճանի, ինչը շատ կարևոր է փետուրները թռչնամսից անջատելու գործընթացը հեշտացնելու համար։ Արևային ջրատաքացման այս համակարգը տարեկան կխնայի առնվազն 2 մլն դրամ (էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ 3 անգամ ավել) և շրջակա միջավայրը չի աղտոտի մինչև 20 տոննա աշխաթթու գազով։

Այս տեղադրմանը անդրադարձել են նաև finport.am , b24.ambankinfo.amarmswissbank.am , b4b.am և այլ լրատվամիջոցներ ու կայքեր։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/