Call Us: +374 91 19 28 18
Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Ներկայացնում ենք առաջին հիբրիդային  կայանը, որը տեղադրվել ու փորձարկվել է մի քանի օր առաջ: Կայանն ունի 1,92 կՎտ դրվածքային հզորություն, կարտադրի ավելի քան 3260 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, կխնայի տարեկան ավելի քան 130000 դրամ: Կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 1450 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր:

Հիբրիդային տեղադրումը On Grid (առանց մարտկոցների ցանցին միացում) տեղադրման համեմատ ավելի մեծ անկախություն է ապահովում՝ հնարավորություն տալով էլեկտարական հոսանքի վթարման դեպքերում պահպանել տան կամ բիզնեսի էլեկտրական մատակարարումը: Հիբրիդային տեղադրման դեպքում կայանը կրկին միացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, սակայն տեղադրվում են նաև փոքր հզորության մարտկոցներ, որոնք կարճ ժամանակահատված (ըստ պահանջի՝ կարող է տատանվել) կարող են սպասարկել ինվերտորի աշխատանքը, քանի դեռ չի վերականգվել էլեկտրամատակարարումը ցանցում: