Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցը այսուհետ իր կենցաղային տաք ջրի կարիքները հոգում է արևի օգնությամբ: Հյուրանոցում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել և արդեն շահագործվում է 900 վակուումային խողովակներից բաղկացած արևային անջատ ճնշումային ջրատաքացման համակարգ:

Արևային ջրատաքացման այս համակարգն ինտեգրված է գոյություն ունեցող կաթսայատանը: Համակարգը կապահովի տարեկան ավելի քան 2 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար: Բացի զգալի խնայողությունից, արևային ջրատաքացման համակարգը նաև պաշտպանում է շրջակա միջավայրը՝ տարեկան խնայելով ավելի քան 15000 խմ խմ բնական գազի այրումը։ Հարկ է նշել, որ կայանը տարեկան չի արտազատի ավելի քան 31 տոննա ածխաթթու գազ։

Այլ հյուրանոցների համար մեր կողմից տեղադրված արևային ջրատաքացման համակարգերին կարող եք ծանոթանալ ստորև.