Call Us: +374 91 19 28 18
«Կովկասի բնության հիմնադրամ»-ի աջակցությամբ նորագույն տեխնոլոգիաների մուտքն «Արփի լիճ» ազգային պարկ շարունակվում է

«Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ի տանիքին «Կովկասի բնության» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Բնապահպանության նախարարության հետ համագործակցությամբ «Շտիգեն» ՍՊԸ-ի կողմից տեղադրվել է արևային էներգիայի ստացման համակարգեր։ Տեղադրվել է ինչպես էլեկտրաէներգիա գեներացնող արևային էլեկտրակայան, այնպես էլ տաք ջրի ստացման արևային ջերմային կայան։ 20 կՎտ դրվածքային հզորության ֆոտովոլտային կայանը տարեկան կարտադրի 32000-34000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով տարեկան մոտ 1 միլիոն 4 հարյուր հազար դրամի խնայողություն։ Միևնույն ժամանակ այս արևային կայանը զերծ կպահի շրջակա միջավայրը մոտ 14,2-15,1 տոննա ածխաթթու գազից յուրաքանչյուր տարի: Էլեկտրակայանը կծառայի ավելի քան 25 տարի։ Ֆոտովոլտային վահանակները, որոնք կիրառվել են այս համակարգում, ունեն 25 տարվա արտադրողականության երաշխիք․ արտադրողը երաշխավորում է, որ 25 տարվա կիրառումից հետո դրանք կշարունակեն աշխատել ոչ պակաս, քան նախնական հզորության 80%-ը։ Օգտվելով Հայաստանում գործող Net Metering ռեժիմից՝ կայանը միացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, ինչը հնարավորություն կտա «Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ին ֆոտովոլտային կայանի կողմից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան կուտակել ցանցերում, իսկ վատ եղանակային պայմաններում անխափան էլեկտրաէներգիա ունենալ՝ հետ ստանալով արդեն իսկ կուտակված էներգիան։

Որպես տաք ջրի ստացման աղբյուր՝ տեղադրվել է 300 լ  տարողությամբ արևային թերմոսիֆոն տիպի ոչ ճնշումային ջրատաքացուցիչ համակարգ, որը կարող է ապահովել 360․000-430․000 դրամի խնայողություն տարեկան (մինչ արևային ջրատաքացուցիչի տեղադրումը տաք ջրի ստացումը կատարվել է էլեկտրաէներգիայի կիրառմամբ, քանի որ տվյալ տարածքը գազաֆիկացված չէ): Զուգահեռաբար ջրատաքացուցիչը զերծ կպահի շրջակա միջավայրը մոտ 1,5 տոննա աշխաթթու գազի արտազատումից։

Հարկ է նշել նաև, որ նման առաջադիմական մոտեցմամբ «Արփի լիճ» ԱՊ ՊՈԱԿ-ը օրինակ է ծառայում տարածաշրջանի բնակչության համար՝ գործնականում ցույց տալով խնայողությունների իրականացնելու և կյանքի որակի բարձրացման կարճ և հասանելի ճանապարհը։

Այս տեղադրման մասին կարդացեք նաև «Կովկասի բնության հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ֆոտովոլտային կայան՝ Կապան Մոլ առևտրի կենտրոնում

Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/