Call Us: +374 91 19 28 18
Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ներկայացնում ենք ևս մի արևային էլեկտրակայանի տեղադրում, որը տարբերվում է նախորդ ներկայացվածներից նրանով, որ հաճախորդի ցանկությամբ տեղադրվել է մեծ հզորության ինվերտեր՝ փոխակերպիչ սարք քիչ հզորության վահանակներով՝ հետագայում դրանց քանակն ավելացնելու նպատակով։ Տեղադրվել է Kstar  ընկերության (հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը հանդիսանում է Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը տարածաշրջանում) ցանցին միացված՝ on-grid տիպի 5 կՎտ հզորության փոխակերպիչ  և 2,8 կՎտ հզորության ֆոտովոլտային վահանակներ՝ պոլիկրիստալային տիպի։ Կայանն իր ներկա հզորությամբ տարեկան կարտադրի մոտ 4,800 կՎտ*ժ կամ 200,000 դրամի էլեկտրաէներգիա՝ խնայելով ավելի քան 2,1 տոննա աշխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր։

Կայանի հզորությունը մինչև 5կՎտ հասցնելուց հետո համակարգը տարեկան կարտադրի մոտ 8,500 կՎտ*ժ կամ 356,000 դրամի էլեկտրաէներգիա՝ խնայելով մոտ 3,8 տոննա աշխաթթու գազի արտանետումը շրջակա միջավայր։ Կայանը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Նոր Կիլիկիա թաղամասում։

 

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/