«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը խնայում է արևային էներգետիկայի հաշվին

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն այսուհետ իր էներգետիկ կարիքների ⅓-ը կհոգա անվճար՝ արևային էներգետիկայի շնորհիվ։

Հայաստանի ամենահեռավոր համայնքներից մեկում՝ Աշոցքում տեղակայված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Տասը տարվա շահագործման ժամկետով կառուցված այս հիվանդանոցը գործում է  մինչև օրս՝ անվճար բուժօգնություն տրամադրելով ոչ միայն Շիրակի ու Լոռու մարզերի, այլ նաև Ջավախքի բնակչությանը։

ՀՀ բյուջեից ֆինանսավորում չստացող և բացառապես արտասահմանյան բարերարների հանգանակություններով գործող հիվանդանոցում 2018 թվականին Համահայկական հիմնադրամի ֆինասավորմամբ տեղադրվել է արևային համակարգեր։

Նախագիծը մշակել է «Ստարտ» ընկերությունը և իրագործել «Շտիգեն» Էներգետիկ համակարգեր ընկերությունը։

Տեղադրվել է արևային ջրատաքացման ճնշումային սփլիթ համակարգ, որը բաղկացած է 300 խողովակից և  1,5 տոննա ծավալով կուտակիչ բաքից, ինչպես նաև թերմոսիֆոն տիպի ոչ ճնշումային 200 լիտրանոց 2 արևային ջրատաքացուցիչ։ Տեղադրվել է նաև 40 կՎտ դրվածքային  հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ պոլիկրիստալային տիպի արևային վահանակներով։ Վահանակների արտադրողն է Talesun ընկերությունը, որը արևային վահանակներ արտադրող աշխարհի առաջատարներից է։

Կայանը բաղկացած է նաև ցանցին միացված՝ on-grid տիպի 2 հատ  փոխակերպիչներից, որոնք Kstar ընկերության արտադրանքն են։ Հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը հանդիսանում է Talesun-ի և Kstar-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը տարածաշրջանում։ Իրականացվել է 29,5 մլն դրամի ներդրում։ Համակարգերը կխնայեն տարեկան ավելի քան 5 մլն դրամ (> 10.000$), կամ հիվանդանոցի էներգետիկ ծախսերի մոտ ⅓-ը։ Բացի խնայողություններից այս ծրագիրը կկրճատի  նաև 60 տոննա ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր։

«Շտիգեն»-ի նախագծած և տեղադրած մի շարք այլ ֆոտովոլտային կայաններին կարող եք ծանոթանալ ստորև.

Արևային ջրատաքացման համակարգ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում

Ֆոտովոլտային կայան՝ Կապան Մոլ առևտրի կենտրոնում

Արևային գերխոշոր էլեկտրակայան ևս մի ձկնաբուծարանի համար

«Մուսալեռ»-ի յուրահատուկ արևային էլեկտրակայանը

Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը

«Շտիգեն»-ի շարժական արևային հիբրիդային էլեկտրակայան

Արևային ջրատաքացուցիչ և էլեկտրակայան Շատին համայնքում

Արևային էլեկտրակայան և ջրատաքացուցիչ Մերձավան համայնքում

Արևային էլեկտրակայան Kstar ինվերտերով

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Առաջին հիբրիդային ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

Net Metering համակարգով աշխատող 150 կՎտ հզորության առաջին ֆոտովոլտային կայանը ՀՀ-ում

6,5 կՎտ հզրությամբ Ֆոտովոլտային կայան Ձորաղբյուրում

Շտիգեն ՍՊԸ

Միասնական հեռախոսահամար՝ +374 11 23 00 23

Կայք՝ www.shtigen.com

Facebook-յան էջ՝ https://www.facebook.com/shtigen/