Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Վանաձորում

Վերջերս մենք տեղադրեցինք ևս մեկ արևային ջրատաքացուցիչ Վանաձորում:  Այս ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչը բաղկացած է 240 վակումային խողովակներից և ապահովում է  500 լ տարողությամբ բաքի և 30,000 լ լողավազանի ջրի տաքացում:

Արևային ջրատաքացուցիչները լավագույն լուծումն են տնային տնտեսությունների և ընկերությունների համար, հատկապես Հայաստանի մարզերում, որտեղ գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների բեռը առավել ծանր է: Վանաձորում տեղադրված այս արևային ջրատաքացուցիչ և ապահովում է տարեկան շուրջ  700,000 ՀՀ դրամ ջրատաքացման ծախսերի խնայողություն, իսկ ողջ համակարգի հետգնման ժամկետը կազմում է մոտ 5 տարի:

Մեր կայքում կարող եք տեսնել արևային ջրատաքացուցիչների այլ տեղադրումները, ինչպես նաև ծանոթանալ ջրատաքացուցիչների ֆինանսավորման հնարավորություններին: