Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Ջերմուկի հյուրանոցներից մեկում

Արևային ջրատաքացուցիչները լավագույն լուծում են հյուրանոցների և այն բիզնեսների համար, որոնք մեծ քանակությամբ տաք ջուր են պահանջում, օրինակ՝ ռեստորաններ, սպա սալոներ, լողավազաններ և այլն:

Ջերմուկում գտնվող այս ընտանեկան հյուրանոցի համար մենք տեղադրեցինք ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչների մի համակարգ, որը ներառումն է 100 արևային խողովակ և տաքացնում է շուրջ 550 լիտր ջուր՝ խնայելով տարեկան 500,000 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով հյուրանոցի կողմից օգտագործվող տաք ջրի ծավալները՝ այս համակարգի հետգնման ժամկետը կազմում է ընդամենը 3 տարի, որից հետո հյուրանոցի համար ջուրը տաքացվելու է լիովին անվճար: