Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Իջևանի հյուրանոցում

Իջևանում գտնվող այս հյուրանոցի համար տեղադրված արևային ջրատաքացուցիչների համակարգը ներառում է ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ` 400 լիտր տարողությամբ բաք և 100 արևային խողովակներ, որոնք ապահովում են այս հյուրանոցի տաք ջրի կարիքները:

Այս ջրատաքացուցիչների համակարգը տարեկան 500,000 ՀՀ դրամի խնայողություն է ապահովում հյուրանոցի համար և սահուն աշխատում է տարվա բոլոր եղանակներին, քանի որ արևային ջրատաքացուցիչների աշխատանքի համար անհրաժեշտ է միայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը առկա է և՛ ձմռանը, և՛ ամպամած եղանակին: Այս համակարգը ունի նաև շատ կարճ հետգնման ժամկետ՝ ընդամենը 3 տարի:

Արևային ջրատաքացման լուծումները, ի տարբերություն ավանդականի, անվտանգ են և անկախ: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ջրի մատակարարում, արևի լույս, և էլեկտրական էներգիայի փոքր աղբյուր` ոչ պարտադիր էլեկտրական ցանցին միացած: