Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Ծակաղձորի մանկատանը

Արևային ջրատաքացուցիչները շահավետ լուծում են ոչ միայն առանձնատների կամ ընկերությունների, այլև հասարակական հաստատությունների համար, ինչպիսին է օրինակ`  Ծաղկաձորի այս մանկատունը:

Մենք նախագծել և տեղադրել ենք արևային ջրատաքացուցիչի ոչ ճնշումային մոդելը՝ 200լ տարողությամբ բաքով և 20 արևային խողովակներով, որը անխափան տաք ջրով է ապահովում այս մանկատունը: Արևային տեխնոլոգիաների շնորհիվ  մանկատունը կունենա տարեկան 100,000 ՀՀ դրամի էլեկտրաէներգիայի/գազի ծախսի խնայողություն և ջրի անվճար տաքացում շուրջ 20 տարվա ընթացքում: Այս արևային ջրատաքացուցիչի ետգնման ժամկետը կազմում է ընդամենը 3 տարի:

Պարզ և մատչելի արևային այս ջրատաքացուցիչը տաք ջրով է ապահովելու մանուկներին, իսկ մենք ուրախ ենք լինել այդ նախագծի անմիջական մասնակիցն ու իրականացնողը:
shtigen-solar-water-heater-32
shtigen-solar-water-heater-31
Solar water heater for Tsakhkadzor orphanage