Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում

«Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցը միացավ մաքուր արևային էներգիա օգտագործող հյուրանոցների շարքին: Հյուրանոցում տեղադրվել և արդեն շահագործվում է 1,140 վակուումային խողովակներից բաղկացած արևային ջրատաքացուցիչ համակարգ:

Արևային ջրատաքացման այս համակարգն ինտեգրված է գոյություն ունեցող կաթսայատանը. գազի կաթսան միանում է միայն, երբ արևային էներգիան բավարար չէ, օրինակ, մառախլապատ եղանակին հյուրանոցի բարձր ծանրաբեռնվածության դեպքում: Ամռանը ապահովվում է նաև բացօդյա լողավազանի ջրի տաքացումը: Համակարգը կապահովի տարեկան մոտ 3.5 մլն դրամ խնայողություն հյուրանոցի համար:

2015թ-ին Շտիգենն իրականացրեց մի շարք նման նախագծեր հանրապետության տարբեր տարածքներում, իսկ սա առաջին նմանատիպ նախագիծն է Երևանի սրտում: Նշենք նաև, որ «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցի շենքի արտաքին տեսքի նկատմամբ պահանջները պահպանելու նպատակով արևային ջրատաքացուցիչներն այնպես են տեղադրվել տանիքին, որ տեսանելի չլինեն փողոցից:

Այլ հյուրանոցների համար մեր կողմից տեղադրված արևային ջրատաքացման համակարգերին կարող եք ծանոթանալ ստորև.