Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Էջմիածինում

Մենք աշխատում ենք ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ բազում վայրերում տաք ջրի առկայությունը բավականին մեծ խնդիր է, և արևային տեխնոլոգիաները այդ խնդրին լավագույն լուծում են տալիս:

Այս ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչը տեղադրված է Էջմիածնում գտնվող առանձնատանը. այն ներառում է 200 լիտր տարողությամբ բաք և 20 արևային խողովակներ: Ընդհանուր առմամբ այս համակարգը տնտեսում է տարեկան 100,000 ՀՀ դրամ, իսկ նրա հետգնման ժամկետը 3 տարի է:

Այսպիսի ոչ ճնշումային մոդելների հիմնական առավելությունը նրանց պարզությունն է. կարիք չկա տեղադրել լրացուցիչ պոմպ տաք ջուրը բաշխելու նպատակով, քանի որ բաքը տեղադրված է տանիքում, և տաք ջուրը, հասնելով բաքի վերին հատվածին, խողովակով անցնում է ներս՝ դեպի տան տաք ջրի համակարգ: