Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Դավթաշենում

Դավթաշենի ևս մեկ սեփական տան տաք ջուրը տաքացվում է արևային ջրատաքացուցիչով. այս ոչ ճնշումային մոդելը ունի 30 արևային խողովակներ, որոնք տաքացնում են 300 լիտր ջուր:

Այս ջրատաքացուցիչը ապահովում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսի տարեկան 145,000 ՀՀ դրամի տնտեսում, իսկ նրա հետգնման ժամկետը կազմում է 3 տարի, որից հետո համակարգը շարունակելու է առանց որևէ ծախսի աշխատել ևս 17 տարի՝ ապահովելով մեր հաճախորդին արևի էներգիայով տաքացված տաք ջրով: