Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչ Առինջում

Երևանի Առինջ թաղամասում գտնվող այս առանձնատան համար մենք նախագծել և տեղադրել ենք ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ, որը բաղկացած է 200լ տարողությամբ բաքից և 20 արևային խողովակներից, որոնք արևային էներգիայով տաքացնում են ջուրը մինչ եռման աստիճան: Այս արևային ջրատաքացուցիչը ապահովում է տարեկան 100,000 ՀՀ դրամի գազի/էլեկտրաէներգիայի ծախսերի խնայողություն, իսկ նրա հետգնման ժամկետը կազմում է 3 տարի:

Այս համակարգը կայուն աշխատում է նույնիսկ ձմռանը, քանի որ կախված չէ օդի ջերմաստիճանից, այլ կախված է միայն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որը առկա է նույնիսկ ամպամած եղանակին:

Առինջում տեղադրված այս ջրատաքացուցիչը ներկայացվել է նաև Կենտրոն հեռուստաալիքի Տեխնոգեն հաղորդման շրջանակներում: