Call Us: +374 91 19 28 18

Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար «Շտիգեն» ընկերությունն աճի արագ տեմպերը սպասարկելու, արևային համակարգերի վաճառքն ու տեղադրման աշխատանքները համակարգելու նպատակով սկսում է ստաժորների ներգրավման ծրագիր: Ծրագրի ավարտից հետո «Շտիգեն»- ում աշխատելու հրավեր կստանան փորձաշրջանի ընթացքում գործնական լավագույն հատկանիշներ ցուցաբերած մասնակիցները: Ծրագիրը տևելու է 1,5ամիս, որի երկրորդ հատվածի մասնակիցները վարձատրվելու են: Ծրագիրը սկսվելու է անվճար վեբինարով, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 19.00-ին: Վեբինարին մասնակցելու համար բոլոր ցանկացողները վերոնշյալ ժամին պետք է այցելեն հետևյալ հղումով

Ստաժորների ներգրավման ծրագրի բոլոր փուլերը ներկայացված են ստորև

Փուլ 1 (տևողությունը 1 օր)
Մասնակցել վեբինարին
Վեբինարի ավարտին պատասխանել ստուգող հարցերին

Փուլ 2 (տևողությունը 2 շաբաթ)
Պրակտիկ հանձնարարական ընկերության մասնագետների ուղղորդմամբ

Փուլ 3 (տևողությունը 1 ամիս)
Փորձաշրջան

Փորձաշրջանի արդյունքում լավագույն արդյունքներ գրանցած ուսանողները կստանան լիարժեք դրույքով աշխատանքի առաջարկ:

Վեբինարը կսկսվի նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ին

Վեբինարի մասնակցության համար լրացրեք հետևյալ ձևանմուշը: