Call Us: +374 91 19 28 18
8կՎտ դրվածքային հզորությամբ կայան FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար

8կՎտ դրվածքային հզորությամբ կայան FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար

Տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական պարկի՝ FMD K&L ընկերության Երևանյան սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի համար տեղադրվել է Արևային հիբրիդային տիպի էլեկտրակայան, որի դիզայնն ու տեղադրումը կատարվել է Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության կողմից։ Կայանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ապահովում է անխափան էլեկտարէներգիա անգամ այն դեպքում, երբ ցանցում կա անջատում։

FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար տեղադրվել է երկու առանձին հիբրիդային տեսակի էլեկտրակայան՝ գումարային 8կՎտ դրվածքային հզորությամբ, ինչը տարեկան կարտադրի 12750 կՎտ*ժ էլեկտրաէներգիա և կխնայի 535000 դրամ գումարային արտահայտությամբ։ Կայանների շնորհիվ մթնոլորտ արտազատվող ածխաթթու գազի ծավալը կնվազի տարեկան 5,7 տոննայով։

 

 

«Հաշվի առնելով FMD K&L ընկերության գործունեության բնույթը և ընկերության ղեկավարության պահանջը՝ ունենալու ապահովություն էլեկտրաէներգիայի անջատումներից ու տատանումներից, մենք նախագծեցինք  այնպիսի ֆոտովոլտային կայան, որը կապահովի ընկերությանն անխափան էլեկտրաէներգիայով։ Ստանդարտ, ցանցին միացված ֆոտովոլտային կայանների, կամ ինչպես հաճախ են ասում՝ On Grid համակարգի հիմնական առավելություններին (սեփական արտադրության էլեկտրաէներգիա, խնայողություններ, էլեկտրաէներգիայի թանկացման ռիսկի կրճատում, շրջակա միջավայրի պաշտպանություն) զուգահեռ, հիբրիդային համակարգերն ունեն մի քանի հավելյալ առավելություններ»,- իր խոսքում նշեց «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը՝ մանրամասն ներկայացնելով երեք հիմնական առավելություններից յուրաքանչյուրը․

Առաջինը՝ ցանցի հոսանքազրկման դեպքում օրվա ոչ լուսավոր ժամերին ապահովում են անխափան էլեկտրաէներգիայով՝ ի հաշիվ մարտկոցներում կուտակված էներգիայի։ Ժամանակահատվածը, որի ընթացքում կայանը կարող է աշխատել լիովին ինքնավար (ավտոնոմ), կախված է մարտկոցների քանակից, ինչը որոշվում է պատվիրատուի պահանջներից ելնելով։ FMD K&L ընկերության կայանի ավտոնոմ գործողության ժամկետը 4 ժամ է։

Երկրորդը՝ ցանցի հոսանքազրկման դեպքում օրվա լուսավոր ժամերին ապահովում են էլեկտրակայանի անխափան գործունեությունը։ Ի տարբերություն On Grid համակարգի, որը դադարում է էլեկտրաէներգիա արտադրել ցանցի հոսանքազրկման դեպքում՝ հիբրիդային կայանում հոսանքի արտադրությունը չի ընդհատվում։

Երրորդը՝ հարթեցնում է հոսանքի տատանումների ամպլիտուդան։ Օրինակ, եթե տանը կամ բիզնեսում անընդհատ առկա են հոսանքի լարման խիստ տատանումներ, որոնք բացասաբար են անդրադառնում էլեկտրական սարքերի վրա, ապա հիբրիդային փոխակերպիչը՝ ինվերտեր սարքը, կարող է, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանցի հոսանքից ժամանակավորապես անցում կատարել մարտկոցների հոսանքին։

«Շտիգեն» ընկերության տնօրենը նշեց, որ հիբրիդային արևային էլեկտրակայանները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն սերվերային կենտրոններում, այլ նաև ձկնաբուծարաններում, սառնարանային տնտեսություններում, և բոլոր այն ձեռնարկություններում, որտեղ հոսանքի անջատումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ մինչև անգամ ֆինանսական կորուստներ։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*