Call Us: +374 91 19 28 18
Վերականգնված «Հեղնար աղբյուր» հուշակոթողը կսնուցվի արևային էլեկտրակայանով 24/7 ռեժիմով

Վերականգնված «Հեղնար աղբյուր» հուշակոթողը կսնուցվի արևային էլեկտրակայանով 24/7 ռեժիմով

Հունիսի 10-ին, ժամը 13-ին տեղի ունեցավ Հեղնար աղբյուրի վերաբացումը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում ՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ: Միաժամանակ շահագործման հանձնվեց նաև «Շտիգեն» ընկերության կողմից նվիրաբերված ցանցից անջատ արևային էլեկտրակայանը, որը շուրջօրյա ռեժիմով էլեկտրաէներգիա կմատակարարարի աղբյուրին և կապահովի տարածքի լուսավորությունը։

Հուշարձանի վերականգնումը կատարել են ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանը աղբյուրի քանդակագործի որդու եւ Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ։ Ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի հրաշքը ևս պահպանվել է:

Աղբյուրի վայրի որոնողական աշխատանքներն ու վերակագնումը տևել է 4 ամիս:

 

«Հեղնար աղբյուր»  վիպակը  1935 թվականին  գրել է հայ անվանի  բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ  Մկրտիչ Արմենը (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան 1906-1972): 1970 թվականին « Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց  համանուն  գեղարվեստական ֆիլմը:  Իրադարձությունները զարգանում են  19-րդ  դարում,  հայկական ավանդապահ քաղաքում: Աղբյուրներ կառուցող քարտաշ  վարպետ  Մկրտչի երիտասարդ կինը` Հեղնարը, սիրահարվում է ուրիշին: Կնոջ սիրտը չի դիմանում, երբ բացահայտվում է նրա դվաճանությունը։ Կնոջ  մահվանից հետո վարպետը նրա  հիշատակին աղբյուր է կառուցում, որի առեղծվածը  ժամանակակիցների համար դառնում է ընտանիքի սրբության յուրօրինակ խորհրդանիշ:  Ջուրը հոսում է միայն աղբյուրը կառուցող  վարպետի համար և դադարում հոսել, երբ օտար մարդ է փորձում խմել:


«Ամմեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»:

Աղբյուրի քարերին փորագրված այս իմաստուն խոսքերով վարպետ Մկրտիչը կարևորում է ավանդական հայ ընտանիքում սիրո, հավատարմության և ընտանեկան սրբության գաղափարը:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*