Call Us: +374 91 19 28 18
Ուսանողների այց տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայան

Ուսանողների այց տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայան

Տամբովի համալսարանի ուսանողները, որոնք Հայաստանում անցկացնում էին կարճաժամկետ պրակտիկա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հովանու ներքո, այսօր այցելեցին տարածաշրջանի խոշորագույն՝ 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ ջերմային կայանը «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրում։ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանը ուսանողներին ներկայացրեց ջերմային կայանի աշխատանքի մեխանիզմը, կառուցվածքը, սարքավորումների մատակարարման ու շինարարության ընթացքում ծագած խնդիրները։ Ներկայացվեց նաև, թե տարեկան որքան խնայողություն է ունենում սեփականատերը այս կայանի գործարկման արդյունքում, ինչպես նաև այս և համանման նախագծերի ֆինանսավորման պայմանները Հայաստանում։

Ուսանողները հնարավորություն ստացան նաև տեսնելու նույն ընկերության համար տեղադրված 22կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանը, գործնականում ծանոթանալ ֆոտովոլտային կայանների տեղակայման, մոնտաժման, գործարկման և մոնիտորինգի մի շարք առանձնահատկությունների հետ։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*