Call Us: +374 91 19 28 18
Արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից Fronius-ի թրեյնինգը Հայաստանում

Արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից Fronius-ի թրեյնինգը Հայաստանում

          Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն մատակարար, արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության ավստրիական գործընկերը՝ աշխարհի լավագույն ինվերտորներ (փոխակերպիչներ) արտադրող, շուկայի առաջատար «Ֆրոնիուս» ընկերությունը այս տարվա նոյեմբերի 14-15-ը կիրականացնի դասընթաց, որին կարող են մասնակցել ինժեներները, տեխնիկակակն մասնագետները, արևային մարտկոցներ և ինվերտորներ տեղադրողները, էներգախնայողության գաղափարի կողմնակիցները ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել վերականգնվող էներգիայի ոլորտում։                                                                                                                                                                                                              Այս վերապատրաստման դասընթացում, Ֆոտովոլտային կայաններ տեղադրող ընկերությունների տեխնիկական աշխատողները կսովորեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Fronius PV ինվերտորների և համակարգերի մոնիտորինգի սարքերի տեղադրման, շահագործման և սպասարկման մասին: Վերապատրաստման դասընթացը հիմնված է Fronius SnapINverter սերնդի վրա և ունի պրակտիկ բնույթ: Դասընթացի մասնակիցը կսովորի, թե ինչպես փոխարինել ինվերտորի բաղադրիչները`օգտագործելով իրական սարքը: Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան աշխատանքի հնարավոորություն «Շտիգեն» ընկերության կողմից։
Այս երկօրյա ուսումնական դասընթացին մասնակցությունը Ձեզ հնարավորություն կտա դառնալու Fronius Service լիազորված գործընկեր և ծառայություններ մատուցել Fronius ողջ արտադրանքի տիրույթում, ինչպես նաև աշխատանքի անցել Shtigen-ում։ Բաց մի թողեք Fronius-ի վերջին արտադրանքների մասին սովորելու Ձեր հնարավորությունը և ստանալու աշխատանքի առաջարկ արևային էներգետիկայի Հայաստանյան առաջատար «Շտիգեն» ընկերությունից։

Օրակարգ
Օր 1 / 14․10․2018

  • Ներածություն
  • Fronius ինվերտերները մի հայացքով
  • Fronius SnapINverter ինվերտեր
  • Fronius Symo / ECO ինվերտերներ
  • Անսարքությունների վերացում / Display
  • Գործնական մաս Fronius Symo, Eco, Primo 10-25kW

Օր 2 / 15․10․2018

  • 1-ին օրվա ամփոփում
  • Համակարգի մոնիտորինգ Fronius
  • Տվյալների մենեջեր
  • Էներգիայի կառավարման տարբերակները
  • Fronius DATCOM & Սենսորներ
  • Համակարգի նախագծում, Fronius կոնֆիգուրատոր
  • Fronius Service Partner-ի ծառայության մատուցման գործընթացը
  • Նորություններ և հետադարձ կապ

Մասնակցության համար գրանցվեք այստեղ՝ http://www.fronius.com/en/photovoltaics/infocentre/events/training-en-fsp-armenia-14112018

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*