Call Us: +374 91 19 28 18
Արևային էլեկտրական մեքենաների դարաշրջանը սկսված է

Արևային էլեկտրական մեքենաների դարաշրջանը սկսված է

Տարեցտարի էլեկտրական մեքենաների  տեխնիկական բնութագրերը փոփոխվում և կատարելագործվում են։ Այժմ մշակման փուլում է գտնվում արևային վահանակներով լիցքավորվող էլեկտրական մեքենաների մի նոր սերունդ։ Այսպես կոչված «արևային մեքենաներ»-ը հեղափոխություն են առաջացնում էլեկտրական մեքենաների շուկայում՝ վերացնելով թերևս առկա ամենամեծ թերությունը՝ լիցքավորման կետերի բացակայությունը։

Նիդերլանդներում  գործող Lightyear ընկերության կողմից մշակված էլեկտրական մեքենաների թափքը ծածկված է արևային բջիջներով։

առաջին արևային պանելներով ավտոմեքենան LightYear

Ամբողջովին լիցքավորված մեքենան կարող է անցնել  միջինում 400-ից 800 կիլոմետր հեռավորություն օրական, իսկ արևային տարածաշրջաններում՝ 20,000կմ մեկ տարվա ընթացքում։ Այն կարող է լիցքավորվել նաև 3,7կՎտ հզորությամբ լիցքավորող սարքով։Solar Car LightYear

Lightyear-ը դեռևս մշակման փուլում է։ Մինչև 2019 թ․ պլանավորված է արտադրել 10 մեքենա, որի արժեքը կազմելու է €119,000։

Մեկ այլ մակնիշի արևային մեքենան`Sion-ը, որը արտադրվում է Գերմանիայում, կարող է անցնել օրական 250կմ հեռավորություն։ Այն արժի  մոտավորապես € 16,000 (առանց մարտկոցների) և հնարավորություն է տալիս արևից գեներացված էլեկտրաէներգիայի շնորհիվ օրական  30 կմ անցնել անվճար։

Sion schem

Sion-ի օդափոխությունը իրականացվում է breSono  օդի զտիչների միջոցով։ Մամուռներից բաղկացած օդափոխության համակարգը ոչ միայն զտում է օդը փոշուց, այլ նաև կարգավորում է խոնավության մակարդակը։ Ընդ որում այն հատուկ խնամքի կարիք չունի։

Sion moss air cleaning systemԿուտակված էլեկտրաէներգիան կարող է օգտագործվել նաև այլ էլեկտրական սարքերը էլեկտրաէներգիայով ապահովելու համար։

առաջին արևային էներգիայով ավտոմեքենան Sion

Լիցքավորման կետերի սակավությունը  էլեկտրական մեքենաների տարածման խոչընդոտներից մեկն էր։ Ճանապարհի կեսին մնալ լիցքաթափված կուտակիչով հետ էր պահում մարդկանց էլեկտրական մեքենա ունենալու գաղափարից։ Այժմ արևային մեքենաները գալիս են լուծելու այս խնդիրը։

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*