Call Us: +374 91 19 28 18
«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

Ի նպաստ «Շտիգեն»-ի առաքելություններից մեկի իրագործմանը, այն է՝ արևային էներգետիկայի վերաբերյալ տեղեկատվության ու արևային էներգետիկայից օգտվելու մշակույթի տարածմանը, «Շտիգենը» նախաձեռնել է մրցույթ լրատվամիջոցների և լրագրողների համար:

Մինչև 12/12/2018, արևային էներգետիկայի վերաբերյալ նյութեր հրապարակած լրագրողներն, ովքեր իրենց նյութերը կուղարկեն aniaghajanyan@shtigen.com էլեկտրոնային հասցեին` subject բաժնում նշելով Shtigen Media Prize, կարող են մասնակցել այդ մրցույթին: Այն կամփոփվի 22/12/2018թ.՝ այսինքն ուղիղ 1 տարի անց, Էներգետիկի օրը:

Մրցույթում լավագույնը ճանաչված լրատվամիջոցը կստանա 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լրագրողները, համապատասխանաբար, 200, 300 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ «Շտիգեն» ընկերությունից:

Լրագրողների աշխատանքը և  լրատվամիջոցների աշխատանքը գնահատվելու է ըստ լուսաբանման`

  • Հավաստիության
  • Համակողմանիության
  • Պարբերականության
  • Օբյեկտիվության
  • Մասնագիտիտական որակների
  • Մատչելիության

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *


*