Call Us: +374 91 19 28 18
«Թիթեռնիկի էֆեկտը»՝ նոր սերնդի արևային վահանակների մշակման հիմք

«Թիթեռնիկի էֆեկտը»՝ նոր սերնդի արևային վահանակների մշակման հիմք

Ավստրալիայի ազգային համալսարանը ներկայացնող գիտնականներին թիթեռները ոգեշնչեցին նոր տեխնոլոգիաներ ստեղծելու մտքին, իսկ ավելի հստակ՝ արեւային վահանակների գործարկման այլ սկզբունքին։ Այսպես, ըստ Ավստրալիայի ազգային համալսարանի դոկտոր և ինժեներ Նիրաջա Լալայի՝ նորարարական կառուցվածքային նախագծերը, որոնք կրկնօրինակում են թիթեռների թևերի շարժումները, կարող են դառնալ այս ոլորտում ապագա զարգացումների հիմնական տարրը:

Դոկտոր Նիրաջը անց է կացրել մի շարք փորձարկումներ, որոնցում հիշատակվում է Morpho Didius թիթեռը։ Այն բավականին խոշոր է, նրա թևերի լայնքը կազմում է մոտավորապես 13-16 սմ։ Թևերի վերին շերտը, որպես կանոն, վառ-երկնագույն է՝ փիրուզա-մանուշակագույն երանգով։ Այդ յուրատեսակ միջատի թևերն օժտված են որոշակի օպտիկական էֆեկտով, որն ունակ է ցրելու լույսը՝ ստեղծելով ծիածանային փայլ։ Թիթեռի թևերը որոշակի իմաստով վերահսկում են լույսը՝ ցրելով, արտացոլելով ու կլանելով գունային գամմայի բոլոր հնարավոր երանգները։  Ըստ գիտնականների, միջատի հենց այդ ունակությունը պետք է օգտագործել արևային վահանակների  արտադրողականության զգալի բարձրացման համար։

Տվյալ գիտական նվաճումները կարող են կիրառվել նաև ճարտարապետության և շինարարության մեջ։

Դոկտոր Նիրաջեի փորձարարական դիտարկման նպատակն է ուսումնասիրել պատրաստված արեւային բջիջի՝ պերովսկիտի շերտի կողմից մանուշակագույն, կապույտ եւ կանաչ գույների և երանգների կլանման գործընթացները: Պետք է նշել, որ պերովսկիտը բավականին հազվագյուտ հանքային նյութ է, որի հետ գիտնականները մեծ հույսեր են կապում՝ այլընտրանքային արևային էներգետիկայի զարգացման ոլորտում։ Սիլիցիումի շերտն, իր հերթին, կլանում է կարմրա-շագանակագույն երանգները։ Գործնական առումով, նման տեխնոլոգիան իրենից ներկայացնում է երկշերտ արևային վահանակների փոխներգործություն։

Պերուանական Մորֆո թիթեռը միակը չէ, որ կարող է ոգեշնչել գիտնականներին նոր հայտնագործություններ անել։  Pieris brassicae ցեղատեսակի թիթեռը նույնպես կարող է օգտակար լինել արևային էներգետիկայի բնագավառում իրականացվող հետազոտություններում։  Այն ունակ է թռչել այլ թիթեռներից բարձր, ընդ որում, ոչ միայն պարզ, այլև ամպամած եղանակին։ Այդ յուրահատկությունը պայմանավորված է նրա թևերի 17 աստիճանի տակ տեղակայմամբ։ Թևերի նման “կառուցվածքը” հնարավորություն է տալիս թռիչքի ընթացքում բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, հետևաբար և ավելի բարձր թռչել։

Այսպիսով, արևային էներգետիկայի ոլորտի գիտնականներն արդեն ակտիվ հետազոտություններ են անում տվյալ բնագավառում՝ մոտ ապագայում գիտական եզրահանգումները ներդնելու և կիրառելու նպատակով։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*