Call Us: +374 91 19 28 18
Երբ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում է ոչ թե սպառողն այլ արտադրողը

Երբ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում է ոչ թե սպառողն այլ արտադրողը

Bloomberg-ը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիա արտադրողները Գերմանիայում կարող են վճարել սպառողներին իրենցից էլեկտրաէներգիան գնելու համար: Անցած հանգստյան օրերին գերմանական էլեկտրաէներգիայի գինը երկրի բնակիչների համար իջել է 0 սանդղակից ներքև: Այսինքն, էլեկտրաէներգիայի դիմաց գումար են ստանում ոչ թե արտադրողները, այլ սպառողները:

Այսպիսի իրավիճակ է ստեղծվել հողմային էլեկտրակայանների արդյունավետության բարձր ցուցանիշների հետևանքով: Արևային և ավանդական էլեկտրակայանների հետ միասին հաջողվել է արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որ վերլուծաբանները կանխատեսում էին դրա համար բացասական արժեք: Այսպիսով, ենթադրություններն իրականացան. հանգստյան օրերին 1 ՄՎտ էլեկտրաէներգիայի արժեքը 0-ից ցածր էր։ Էլեկտրաէներգիայի գինը ամենաշատը նվազել է մինչև մինուս 100 եվրո: Շաբաթ օրը Գերմանիայի արտադրած ամբողջ էլետրաէներգիայի 54% -ը բաժին էր հասնում հողմային էլեկտրակայաններին:

Այսպիսի երևույթ պարբերաբար գրանցվում է գերմանական էներգետիկայի բնագավառում. Էլեկտրաէներգիայի գինը ստանում է բացասական գործակից, երբ համընկնում են մի շարք գործոններ: Օրինակ, 2016թ. մայիսին, լավ եղանակի և էներգիայի խնայողաբար օգտագործման հետևանքով էլեկտրաէներգիայի արժեքը կրկին իջել էր 0-ից ցածր: Նոր տարվա տոներին միևնույն գործոնները դարձրին էլեկտրաէներգիան անվճար:

Այս անգամ էլեկտրաէներգիայի արժեքը բացասական գնային սեգմենտում է գտնվել 2 օր շարունակ, ինչը հազվադեպ երևույթ է նույնիսկ Գերմանիայի համար, և ապացուցում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների պոտենցիալը: Աշխատանքային օրերին իրավիճակը կարգավորվում է, և մարդիկ կրկին ստիպված են լինում վճարել էներգիայի համար։ Սակայն այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են անվճար էներգիան հանգստյան օրերին, հոգեբանորեն կարևոր նշանակություն ունեն:

2016թ. Գերմանիայում սպառվող էներգիայի 32% ստացվում էր վերականգնվող աղբյուրներից: Մինչև 2020թ. երկրում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 35%: Հաղորդվում է, որ այս տարի Գերմանիան պատրաստ է ավելացնել հողմային տուրբինների քանակը 9%-ով:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*