Call Us: +374 91 19 28 18
Արևային ջրատաքացուցիչներ «Օրրան» բարեգործական ՀԿ Վանաձորի մասնաճյուղում

Արևային ջրատաքացուցիչներ «Օրրան» բարեգործական ՀԿ Վանաձորի մասնաճյուղում

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բարեգործական ծրագրի շրջանակներում «Շտիգեն»-ը 3 արևային ջրատաքացուցիչ տեղադրեց «Օրրան» բարեգործական ՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղում:

Այդ արևային ջրատաքացուցիչների համակարգի շնորհիվ Վանաձորի Օրրան կենտրոնը, որտեղ հաճախում են հարյուրավոր երեխաներ և տարեցներ, այսուհետև կունենա ոչ միայն մշտական տաք ջուր, այլ նաև ջրատաքացման գումարների խնայողություն, որոնք Օրրանը այժմ կարող է ուղղել իր սոցիալական և բարեգործական ծրևագրերին:

Նշենք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համար արեւային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրն առաջինը չէր: Բանկն անցյալ տարի է սկսել երեխաների համար նախատեսված հաստատություններում արեւային ջարատաքացուցիչների տեղադրումը 6 սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների եւ Կոշի վերականգնողական կենտրոնում: Այդ արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և ստասարկումը նույնպես իրականացրել է Շտիգեն ընկերությունը:

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*