Call Us: +374 91 19 28 18

Մենք շարունակաբար աշխատում ենք արևային ջրատաքացուցիչներն ավելի մատչելի, իսկ ձեռքբերման գործընթացն ավելի հեշտ դարձնել մեր հաճախորդների համար:

Հաճույքով ներկայացնում ենք հայկական լիզինգի ոլորտի առաջատար`«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության հետ համագործակցության արդյունքում մշակված` շուկայում հավասարը չունեցող լիզինգով արևային ջրատաքացուցիչ ձեռք բերելու պայմանները՝ սկսած ամսական 6,553 ՀՀ դրամով:

Լիզինգի պայմաններ.

Ժամկետ՝ մինչև 60 ամիս

Տոկոսադրույք՝ սկսած 8%-ից

Կանխավճար՝ սկսած 20%-ից (ներառյալ տեղադրման ծախսերը)

Հաստատում՝ 1-3 օրվա ընթացքում

Պայմանագրի առաջին և յուրաքանչյուր հաջորդ տարում ժամկետանց վճարներ չունենալու դեպքում տարեկան տոկոսադրույքը կնվազի 0,5%-ով:

Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվի

Լիզինգի առարկայի մեջ մտնող ԱԱՀ-ն կհաշվանցվի:

Դիմեք մեզ, և մենք կկատարենք առավել մանրամասն հաշվարկ և կներկայացնենք Ձեր ջրատաքացուցիչը լիզինգով ձեռք բերելու հնարավորությունները և պայմանները:

Լիզինգի պայմանների մասին ավելին իմանալու համար խնդրում ենք կապնվել մեզ հետ, մենք սիրով կներկայացնենք լիզինգի հնարավորությունները և կպատասխանենք Ձեզ հետաքրքրող հարցերին:

Online լիզինգային հայտ

Լիզինգային վճարների մանրամասն հաշվարկը հասանելի է այստեղ:

Մեր գործընկեր ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի կողմից առաջարկվող «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության առավելություններն են.

  •  Ապառիկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 5-15 րոպեի ընթացքում,
  •  Դուք հնարավորություն եք ունենում խնայել Ձեր ժամանակը և հաշված րոպեների ընթացքում կատարել ապառիկ գնումներ առանց Բանկ այցելելու,
  •  Ապառիկ Տեղում ծառայությունից օգտվելու հնարավորություն Հանրապետության ամբողջ տարածքում
  •  Բանկը կարող է Ձեզ առաջարկել պահանջվող վարկի գումարից ավել վարկի գումար` հնարավորություն տալով գնել Ձեզ անհրաժեշտ այլ ապրանքներ:

«ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ծառայության պայմաններն են.

  • Արժույթը` ՀՀ դրամ
  •  Վարկի նվազագույն գումարը – 50,000 ՀՀ դրամ
  •  Վարկի առավելագույն գումարը – 2.000,000 ՀՀ դրամ
  • Վարկերը տրամադրվում են 3-36 ամիս տևողությամբ
  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրք – 20-24%
  •  Կանխավճար սկսած- 0%
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ, վարկի մարման հաճախականությունը սահմանվում է ամսական կտրվածքով
  • Մինչև 500.000 (ներառյալ) ՀՀ դրամ գումարով «ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ» ապահովման միջոց է հանդիսանում ձեռք բերվող ապրանքի գրավը, 500.001 ՀՀ դրամից մինչև 1.000.000 ՀՀ դրամի դեպքում` ձեռք բերվող ապրանքը և մեկ հոգու երաշխավորությունը, 1.000.001 ՀՀ դրամից մինչև 2.000.000 ՀՀ դրամի դեպքում` ձեռք բերվող ապրանքը և երկու հոգու երաշխավորությունները:

Ծրագրի մանրամասնություններին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում` այս հղումով:

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ ՓԲԸ կողմից իրականացնում է բնակարանային էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիր` էներգաարդյունավետ հիփոթեք: Այս վարկատեսակն ուղղված է վերանորոգման/արդիականացման ընթացքում բնակարանի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների (այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման, ջեռուցման համակարգերի տեղադրում, պատուհանների փոփոխում և այլն) իրականացմանը:

Այս ծրագրի իրականացման շրջանակներում Շտիգենը համագործակցում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ:

Վարկի արժույթը` ՀՀ դրամ;

Վարկի առավելագույն գումարը` 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ;

Վարկի նպատակըԲնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի գումարի նվազագույնը 70%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերմանը;

Վարկի ապահովման միջոցըՎերանորոգվող անշարժ գույք, որը չպետք է այլ տեղ գրավադրված լինի որպես առաջնային գրավ;

Վարկի նվազագույն ժամկետը10 տարի;

Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածըՆվազագույնը 6 ամիս, առավելագույնը 2 տարի;

Վարկի մարման ձևը

  • Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում,
  • Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ,
  • Երկու դեպքում էլ վճարումները պետք է կատարվեն ամսական պարբերականությամբ:

Վարկառու/ՀամավարկառուՎարկառուները/համավարկառուները պետք է լինեն ՀայաստանիՀանրապետության քաղաքացի, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում:

ԱպահովագրությունԳրավադրվող անշարժ գույքիև վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն;

ՎայրըՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն համայնքը;

Էներգաարդյունավետ հիփոթեքի վերաբերյալ մանրամասնությունները ներկայացված են ԱՀԸ կայքում:


Մեր աշխատանքները

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համարՖոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար
Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Եվս մեկ ֆոտովոլտային կայան, այս անգամ՝ Կոտայքի մարզի գյուղական համայնքներից մեկում՝ «Շտիգեն»-ի ամենապահանջկոտ, բայց [read more]

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ ԱրագածոտնումՖոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում
Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հաճելի է տեսնել, որ գյուղական համայնքի բնակիչները երբեմն ավելի առաջադեմ են ու կարողանում են [read more]

Տարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված էՏարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված է
Տարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված է

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Շտիգեն» ընկերությունը բարեհաջող ավարտեց տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանի կառուցումը [read more]