Call Us: +374 91 19 28 18
Վերականգնվող էներգետիկայի առաջին օնլայն կուրսը արդեն հասանելի է

Վերականգնվող էներգետիկայի առաջին օնլայն կուրսը արդեն հասանելի է

«Շտիգեն Քիդս» խորագրով  կրթական ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով, արդեն հասանելի է առցանց տարբերակով՝ լիովին անվճար:

«Շտիգեն Քիդս» ծրագիրը  բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ օնլայն դասընթացներից ևգիտելիքները ստուգող թեստից։ Կուրսը նախատեսված է գերազանցապես 12-99 տարեկան «երեխաների» համար, ովքեր հետաքրքրված են էներգախնայող լուծումներով և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներով։ Դասընթացի որոշ՝ ինտերակտիվ հատվածներ, կարող են դիտել նաև ավելի փոքր տարիքի դպրոցականները, քանի որ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ»-ը մշակվել է՝ նպատակ ունենալով կրթական գործընթացը դարձնել առավել գրավիչ և մատչելի։ Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրվել է Հայաստանում ապագա ունեցող վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա։

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի նաև գործնական հատված: Մրցութային կարգով ձևավորվելու են  խմբակներ, որում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ: Խմբակները ձևավորվելու են «ԱրՄաթ» լաբորատորիաների հիմքի վրա, որտեղ արդեն իսկ ստեղծված են բոլոր պայմանները երեխաներին փոխանցելու ինժեներական գիտելիքներ ու հմտույթուններ։

 

ՄԱՍ 1 Ներածություն․ Վերականգնվող էներգետիկա

ՄԱՍ2 Էլեկտրականության հիմունքներ

ՄԱՍ3  Էներգաարդյունավետություն 

ՄԱՍ4 Արևային ջերմային էներգիա՝ տաք ջուր արևով

ՄԱՍ5 Արևային էլեկտրաէներգիա՝ ֆոտովոլտային տեխնոլոգիա 

Դասընթացի վկայականը ստանալու համար հարկավոր է անցնել հետևյալ թեստը։

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*