Call Us: +374 91 19 28 18
Հայաստանում արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի ձեռքբերման համար արտոնյալ վարկեր կտրամադրվեն

Հայաստանում արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի ձեռքբերման համար արտոնյալ վարկեր կտրամադրվեն

Համաձայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն` Թամարա Բաբայանի, Հայաստանը պատրաստվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 3 մլն դոլար ներգրավել արևային ջրատաքացուցիչների եւ ջերմային պոմպերի ձեռքբերման համար արտոնյալ վարկեր տրամադրելու նապտակով:

Այդ նպատակներին ուղղված` ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող EnergoCredit ծրագրով վարկերն արդեն հասանելի են սպառողներին և բիզնեսին, սակայն հիմնադրամը նպատակ ունի առավել խթանել այլընտարնքային էներգետիկայի տեխնոլոգիաների հենց այս երկու տեսակները: «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ վարկերը ավելի մեղմ լինեն՝ կամ տոկոսադրույքի, կամ ժամկետների մասով», – պարզաբանել է տիկին Բաբայանը news.am կայքում: Ծրագրի ֆինանսավորումն արդեն հաստատվել է, եւ դրա իրացումը կարող է սկսվել մի քանի ամսից: Արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման մեկ այլ հարմար միջոց է հանդիսանում լիզինգը:

Հայաստանում ջերմային պոմպերը դեռեւս լայներեն չեն օգտագործվում կամ արտադրվում, սակայն արևային ջրատաքացուցիչներն արդեն լայն տարածված են բիզնեսների և անհատների շրջանում, քանի որ մատչելի են, թույլ են տալիս մինչև 90% խնայել ջրատաքացման ծախսերը:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*