Call Us: +374 91 19 28 18
Սեփական կարիքներից ավելի հզոր արևային կայան ունենալու նպատակահարմարությունը

Սեփական կարիքներից ավելի հզոր արևային կայան ունենալու նպատակահարմարությունը

Ինչպես հայտնի է, ֆոտովոլտային կայանների On Grid (ցանցին միացված) տարբերակում էլեկտրաէներգիա արտադրող արևային ֆոտովոլտային կայանը միացվում է ազգային էլեկտրական ցանցին: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ սպառողները ունեն հնարավորություն տարվա վերջում կայանի արտադրած ավելցուկային էներգիան վաճառելու էլցանցին, հաստատված սակագնի կես գնի չափով։ Հիմնվելով այս հանգամանքի վրա՝ ինքնավար արտադրողների (սպառողներ, որոնք արևային էներգետիկային են անցնում սեփական էներգետիկ ծախսերը բավարարելու համար) մեծ մասը ցանկություն է հայտնում ձեռք բերել ավելի մեծ հզորությամբ կայան՝ նպատակ ունենալով ստանալ շահույթ ավելցուկային էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին։

Սակայն, ներդրում անելիս (արևային համակարգի համար  վճարում կատարելիս) պետք է հաշվի առնել ներդրման հետգնման ժամանակահատվածը (այն ժամանակահատվածն է, երբ ներդրումներից գեներացված եկամուտները ծածկում են ներդրումային ծախսերը)։ Սովորաբար արևային համակարգի հետգնման ժամանակահատվածը 5,5-7 տարի է։ Սա վերաբերում է այն հզորությամբ արևային համակարգին, որն արտադրում է ձեր սպառմանը համապատասխան քանակությամբ  էլեկտրաէներգիա։

Այսինքն, եթե սպառողը, նպատակ ունենալով  «փող աշխատել», տեղադրի ավելի մեծ հզորությամբ արևային համակարգ և ավելցուկային էլեկտրաէներգիան վաճառի էլցանցին կես գնով, արհեստականորեն կերկարացնի ներդրման հետգնման ժամանակահատվածը՝ դարձնելով ներդրումն անարդյունավետ։

Օպտիմալ հզորությամբ արևային կայանի հաշվարկը կարող եք անել մեր արևային հաշվիչով կամ կարող եք զանգահարել մեզ: Մեր խորհրդատուները և ինժեներները կօգնեն ընտրել, պատվիրել և տեղադրել Ձեր կարիքներին լիարժեք բավարարող արևային համակարգեր։ Հիշեցնենք, որ խորհրդատվությունը «Շտիգեն»-ում անվճար է։

Իսկ եթե նպատակ ունեք ոչ  թե խնայողություններ անել, այլ շահույթ ստանալ արևային էներգետիկայի միջոցով, տեղեկացնենք, որ արդյունաբերական մասշտաբի Ֆոտովոլտային կայանների համար նոր սակագինն արդեն հայտնի է։ Հիշեցնենք, որ «Շտիգեն»-ը իրականացնում է արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների շինարարության ողջ շղթան՝ դիզայնից մինչև մատակարարում և տեղադրում, միացում ազգային ցանցին ու սպասարկում։ «Շտիգեն»-ը արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների հայաստանյան շուկայում ունի առաջատար դիրք (նախկինում տրամադրված 10ՄՎտ լիցենզիաներից 4,6 ՄՎտ-ը իրականացվել են մեր կողմից, ևս երկուսը նախագծման փուլում են)։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*