Call Us: +374 91 19 28 18
Շտիգենը հրավիրում է աշխատանքի

Շտիգենը հրավիրում է աշխատանքի

Շտիգեն-ը, լինելով Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար, աճում և զարգանում է: Մենք գործով ապացուցում ենք, որ վերականգնվող էներգետիկայի ներուժը մեր ազգային հարստությունն է, որը կաբարձրացնի յուրաքանչյուրի բարեկեցությունն ու անկախությունը:

Եթե կիսում եք մեր տեսլականն ու պատրաստ եք ուղղել Ձեր գիտելիքներն ու եռանդը դրա իրագործմանը, ապա ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում: 

Մենք բաց ենք ցանկացած մասնագիտական փորձառություն ունեցող թեկնածուների համար: Եթե սկսնակ եք աշխատանքի շուկայում, ապա մենք կկրթենք, կտանք կիրառական հմտություններ և կուղղորդենք ձեզ, իսկ եթե փորձառու եք, ուրախ կլինենք նաև օգտագործել ձեր փորձն ի շահ ընդհանուր գործի` հրաժարվելով ցանկացած կարծրացած մոտեցումներից:

Հրավիրում ենք համագործակցության հետևյալ ուղղություններով.

  • Վաճառքի մենեջեր Երևանում և մարզերում, ինչպես նաև Արցախում,
  • Մարքետինգի և հաղորդակցման մասնագետ,
  • Ծրագրի ղեկավար,
  • Էներգետիկ աուդիտի փորձագետ:

Աշխատանքի բնույթը.

  • Իրեն հատկացված տարածքում/ոլորտում/նախագծերում հայտնաբերել և ձևավորել պահանջարկ, համակողմանի և պրագմատիկ գնահատել առաջարկվող լուծումները, կազմակերպել և հսկել ընդունված որոշումների իրագործումը,
  • Համագործակցելով վաճառքի/տեխնիկական/նախագծի ղեկավար թիմերի և արտաքին կողմերի հետ` ապահովել հաճախորդների սպասարկման գերազանց մակարդակ,
  • Վերհանել և ներկայացնել ներկայիս լուծումներով չապահովված հաճախորդների կարիքները:

Ընդհանուր պահանջներն են.

  • Ընդհանուր կրթվածության բարձր մակարդակ,
  • Ֆիզիկա, թերմոդինամիկա, մաթեմատիկա առարկաների լավ իմացություն,
  • Հաղորդակցման զարգացած ունակություններ, վաճառքի և հաճախորդների սպասարկման կարողություն,
  • Համակարգային մտածողություն,
  • Ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն:

Խնդրում ենք լրացնել այս հայտը և փոխադարձ հետաքրքրության դեպքում մենք կապ կհաստատենք

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*