Call Us: +374 91 19 28 18

Մենք հավատում ենք, որ նոր գաղափարներ և տեսլական ունեցող պայծառ ու ապագային հավատով նայող անձնավորություններն են ցանկացած մրցունակ բիզնեսի շարժիչ ուժը: Այդ իսկ պատճառով հրավիրում ենք համատեղ աշխատանքի բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ վերականգնվող էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում և կարող է բարելավել սովորական մարդկանց կյանքը և բիզնեսների գործունեությունը Հայաստանում:

Մենք  առաջարկում ենք համագործակցության հետևյալ երկու տարբերակները, չնայած բաց ենք նաև այլ տարբեր առաջարկների համար.

 

  • Պաշտոնական ներկայացուցիչների համար

Դուք կարող եք ձեռք բերել մեր բրենդային ապրանքները և համապատասխան պարագաներ զգալի զեղչով, օգտվել մեր փորձից, գիտելիքներից և այլ ծառայություններից, ինչպես նաև անցնել համապատասխան անվճար դասընթաց: Այդ ամենը Ձեզ հնարավորություն կընձեռի ստեղծել Ձեր սեփական բիզնեսը առանց խոշոր սկզբնական ներդրումների և գրեթե առանց ռիսկերի, քանի որ մենք արդեն հոգ ենք տարել ամեն ինչի մասին: Եթե ցանկանում եք գրանցվել որպես պաշտոնական ներկայացուցիչ, խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման հայտը:

  • Հեռանկարային աշխատակիցների համար

Մենք ունենք բազմաթիվ նախագծեր, առաջադրանքներ և գաղափարներ, որոնց իրականացմանը Դուք կարող եք նպաստել՝ գործարկելով Ձեր առաջնորդությունը, հմտությունները, գիտելիքները և տաղանդները վաճառքի, նոր պրոդուկտների մշակման և զարգացման, բարդ անհատական լուծումների ձևավորման, ընկերության կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, ֆինանսների և այլ ոլորտներում: Եթե ցանկանում եք դիմել որպես պոտենցիալ աշխատակից խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:


Գրանցումները սովորաբար մշակվում են 2-3 աշխատանքային օրերի ընթացքում: Ձեր գրանցումը հաստատելուն պես, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք:

 

Միասին զարգացնե՛նք արևային էներգետիկան Հայաստանում:

[col  class=”span12″]

Մեր աշխատանքները

Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համարՖոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար
Ֆոտովոլտային կայան՝ մեր ամենապահանջկոտ հաճախորդներից մեկի համար

Եվս մեկ ֆոտովոլտային կայան, այս անգամ՝ Կոտայքի մարզի գյուղական համայնքներից մեկում՝ «Շտիգեն»-ի ամենապահանջկոտ, բայց [read more]

Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ ԱրագածոտնումՖոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում
Ֆոտովոլտային կայան ու արևային ջրատաքացուցիչ Արագածոտնում

Հաճելի է տեսնել, որ գյուղական համայնքի բնակիչները երբեմն ավելի առաջադեմ են ու կարողանում են [read more]

Տարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված էՏարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված է
Տարածաշրջանային խոշորագույն ջերմային կայանը գործարկված է

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Շտիգեն» ընկերությունը բարեհաջող ավարտեց տարածաշրջանի խոշորագույն արևային ջերմային կայանի կառուցումը [read more]

Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգումՀերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում
Հերթական ֆոտովոլտային կայանի տեղադրումը՝ On Grid համակարգում

Մեր հաճախորդը, որը վաղուց օգտվում էր «Շտիգեն»-ի արևային ջրատաքացուցչից, վերջերս տեղադրեց նաև արևային ֆոտովոլտային [read more]

[/col]