«Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերությունը տեղադրում է արևային էլեկտրակայաններ և Shtigen ջրատաքացուցիչներ Հայաստանի ողջ տարածքում [read more]
Ծավալելով իր գործունեությունը վերականգնողական էներգետիկայի ոլորտում՝ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերությունը որդեգրեց իր առաքելությունը՝ արևային էներգետիկայի լուծումները հասանելի դարձնել հայ ընտանիքներին՝ նպաստելով էներգետիկ անկախությանը և խթանելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում: Արևային էներգետիկան մեծ ներուժ ունի Հայաստանում, իսկ ներկրվող ավանդական էներգիայի աղբյուրներից կախվածությունը դրա զարգացումն առավել արդիական են դարձնում Հայաստանի համար:
Գազի և էլեկտրաէներգիայի գները շարունակաբար աճում են, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անվտանգ և արդյունավետ օգտագործել արևային էներգիան յուրաքանչյուիս տանը:
Մենք համողված ենք, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է, և մենք այստեղ ենք, որ այդ տեխնոլոգիաները հասանելի դարձնենք մասնավոր տների, ինչպես նաև բիզնեսների համար՝ նվազեցնելով նրանց ծախսերը, բարձրացնելով նրանց անկախությունը ավանդական էներգիայի աղբյուրներից և աջակցելով անցում կատարելու էկոլոգիապես առավել մաքուր և անվտանգ համակարգերի:
ՇՏԻԳԵՆ ընկերության հիմնական արտադրանքն է տարբեր աստիճանի բարդության արևային ջեռուցման լուծումներ՝ սկսած ամենահասարակ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչներից մինչև բարդ արևային ջեռուցման համակարգեր, որոնք ինտեգրվում են տան ընդհանուր կլիմայի կառավարման համակարգում:
ՇՏԻԳԵՆ-ը հանդիսանում է SunRain ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում: Մենք իրականացնում ենք արևային համակարգերի հետ կապված բոլոր աշխատանքները՝ սկսած նախագծումից, վաճառքից, տեղադրումից մինչև հետվաճառքային սպասարկում: Մեր արևային ջրատաքացուցիչ սարքավորումն ունի 5 տարվա որակի երաշխիք արտադրողից, և մենք ապահովում ենք մեկ տարվա անվճար սպասարկում:
Զանգահարեք մեզ +374 11 23 00 23 հեռախոսահամարով և ձեր արևային ջեռուցման համակարգի նախագծում ստացեք անվճար խորհրդատվություն մեր բարձրակարգ մասնագետների կողմից:
Մենք այստեղ ենք անվճար արևային էներգիան Ձեզ հասցնելու համար:
Մենք արդեն օգնել ենք բազում հաճախորդների Երևանում և Հայաստանի այլ մարզերում ստանալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա: Մեր աշխատանքների որոշ մասին կարող եք ծանոթանալ ստորև.