Call Us: +374 91 19 28 18
Շտիգենը հրավիրում է աշխատանքի

Շտիգենը հրավիրում է աշխատանքի

Շտիգեն-ը, լինելով Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար, աճում և զարգանում է: Մենք գործով ապացուցում ենք, որ վերականգնվող էներգետիկայի ներուժը մեր ազգային հարստությունն է, որը կաբարձրացնի յուրաքանչյուրի բարեկեցությունն ու անկախությունը:

Եթե կիսում եք մեր տեսլականն ու պատրաստ եք ուղղել Ձեր գիտելիքներն ու եռանդը դրա իրագործմանը, ապա ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում: 

Հրավիրում ենք համագործակցության

Շուկայի զարգացման մասնագետների

Աշխատանքային տարածքը

Երևանում և մարզերում, նաև Արցախում,

Աշխատանքի բնույթը

  • Հատկացված տարածքում հայտնաբերել և ձևավորել պահանջարկ,
  • Համակողմանի ներկայացնել ընկերության կողմից առաջարկվող լուծումները,
  • Համագործակցելով վաճառքի/տեխնիկական/նախագծի ղեկավար թիմերի և արտաքին կողմերի հետ` ապահովել հաճախորդների սպասարկման գերազանց մակարդակ,
  • Կազմակերպել և հսկել ընդունված որոշումների իրագործումը,
  • Վերհանել և ներկայացնել ներկայիս լուծումներով չապահովված հաճախորդների կարիքները:

Ընդհանուր պահանջները

  • Ընդհանուր կրթվածության բարձր մակարդակ,
  • Ֆիզիկա, թերմոդինամիկա, մաթեմատիկա առարկաների լավ իմացություն,
  • Հաղորդակցման զարգացած ունակություններ,
  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման կարողություն
  • Համակարգային մտածողություն,
  • Ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն:

Խնդրում ենք լրացնել այս հայտը և փոխադարձ հետաքրքրության դեպքում մենք կապ կհաստատենք

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*