Call Us: +374 91 19 28 18
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի Շտիգեն համայնք, հարգելի հաճախորդներ, գործընկերներ և ընկերներ,

Այնպես ստացվեց, որ այս տարի մենք տոնում ենք Ամանորն ու Սուրբ ծնունդը փաստացի պատերազմական իրավիճակում, զոհվում են մեր եղբայները, այրիանում մեր քույրերը: Անցնող տարում մենք շփվեցինք մի քանի զոհված զինվորների ընտանիքների հետ Տավուշում և Արցախում: Հասարակ, բայց հպարտ մարդիկ են, չեն կոտրվել ցավից. ամեն օր իրենց աշխատանքով, հայր կորցրած երեխաներին կրթելով ու դաստիարակելով ապացուցում են դա: Շատ կարևոր է, որ մարդիկ իրենց միայնակ չզգան, որ երբևէ որևէ մեկի մտքով չանցնի, որ այդ զոհողությունը մոռացվում է:

Այդիսկ պատճառով մենք որոշեցինք Ձեր և Շտիգեն համայնքի անունից այս տարվա մեր ամանորյա նվերների ու շնորհավորանքների բյուջեն ուղղել այդպիսի ընտանիքներից մեկի` Տավուշի Չորաթան գյուղում բնակվող, զոհված զինվոր Արման Ուդումյանի բազմազավակ ընտանիքին արևային ջրատաքացուցիչ նվիրաբերելուն:

Թող այդ ջերությունը միշտ իրենց հետ լինի ու հուշի, որ ոչինչ մոռացված չէ:

Ընդունեք Ամանորի և Սուրբ ծնունդի լավագույն մաղթանքները Ձեզ և Ձեր ընտանիքներին։

Շնորհակալություն, որ մեզ հետ եք,

Շտիգեն

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*