Call Us: +374 91 19 28 18
Նվիրենք լույս վերածնվող Թալիշին

Նվիրենք լույս վերածնվող Թալիշին

 

Սիրելի՛ ընկերներ,
«Շտիգեն» ընկերությունը շնորհավորում է ձեզ տոների կապակցությամբ և ցանկանում, որ ձեր օջախի լույսն ու ջերությունը երբեք չպակասի:
Մեր մտքերն այսօր սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ են, որոնք ապրում են թշնամու անընդհատ սպառնալիքի տակ: Անցնող տարում Շտիգենը տասյակ այլ կազմակերպությունների և անհատների հետ մեկտեղ միացավ «Լուսավոր Սահման» բարեգործական նախաձեռնությանը` ցույց տալու համար, որ մեր սահմանապահները միայնակ չեն:Ասյսօր մենք ուզում ենք նաև փոխանցել մեր համոզմունքն ու վստահությունը` հայրենիքի ամենավտանգված անկյունում` Թալիշում, կյանքը շարունակվելու մասին:
Ձևավորված ավանդույթի համաձայն, Ամանորի առթիվ, Շտիգենն իր բոլոր հաճախորդների և գործընկերների անունից կաջակցի Թալիշ գյուղի մեկ ընտանիքի`նվիրելով արևային ջրատաքացուցիչ, ինչպես նաև «Լուսավոր սահման»-ի շրջանակներում ևս 10 ընտանիքի կնվիրի էներգախնայող և երկարակյաց LED լամպեր, որոնք ավելի լուսավոր են և ծախսում են սովորական լամպերից 10 անգամ պակաս էլեկտրաէներգիա: Դա իհարկե բավական չէ:
Կոչ ենք անում 2017-ի հունվար ամսվա ընթացքում միանալ «Լուսավոր սահման»-ին և կանգնել սահմանամերձ գյուղերում ապրող մեր քույրերի և եղբայրների կողքին:
Խնդրում ենք նաև հանրային դեմքերին, հայտնի մարդկանց, կարծիք ձևավորող անձանց նույնպես միանալ նախաձեռնությանը. նկարել ծրագրին օգնելու կոչով հոլովակ և տեղադրել այն անձնական ֆեյբուքյան էջում` նշելով «Լուսավոր Սահման» ֆեյսբուքյան էջը և դնելով հետևյալ հղումը, http://www.ledify.am/hy/ինչպես-մասնակցել/

Շնորհակալություն մասնակցության համար
www.facebook.com/shtigen
www.shtigen.com
https://www.facebook.com/lusavorsahman/

Նախագծի նպատակը

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*