Call Us: +374 91 19 28 18
Նոր սակագին արդյունաբերական մասշտաբի Ֆոտովոլտայի կայանների համար

Նոր սակագին արդյունաբերական մասշտաբի Ֆոտովոլտայի կայանների համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման նպատակով նոր լիցենզիաների տրամադրման, նոր սահմանաչափերի ամրագրման և սակագնային քաղաքականության իրականացման հիմնական կարգավորումների սահմանման մասին հարցերը:
Հանձնաժողովը ընդունել է համապատասխան որոշում, համաձայն որի նախատեսվում է մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիշյալ էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով տրամադրել համապատասխան լիցենզիաներ, ընդ որում՝ արևային էլեկտրակայանների մասով, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում, իսկ հողմային էլեկտրակայանների մասով՝ առանց գումարային հզորության սահմանափակման։

Հստակեցվել են նաև սակագնային քաղաքականության կարգավորումները՝ ամրագրելով, որ նշված էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները կսահմանվեն 23,864 դրամ/կՎտժ ՝ առանց ԱԱՀ-ի (բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին հավասար), պայմանով, որ սակագնի առաջին որոշումը ընդունվում է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ), իսկ սակագնի առաջին որոշումը 2021թ. հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ սակագները կսահմանվեն, 2020թ. հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված, սակագնային կարգավորմանը համաձայն։


«Շտիգեն»-ը, որպես Հայստանում այս պահին գործող 10ՄՎտ ընդհանուր հզորությամբ արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայաններից 4,6ՄՎտ-ի դիզայնն ու ինժեներինգն իրականացնող ընկերություն (Ծանոթացեք այդ կայաններից մեկին այստեղ http://bit.ly/2O33TRW), հրավիրում է համագործակցության ոլորտով հետաքրքրվող ներդրողներին։ Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայան կառուցելու համար կարող եք զանգահարել մեր գրասենյակ՝ +374 11 23 00 23 կամ տնօրենին՝ +374 91 19 25 18։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*