Call Us: +374 91 19 28 18
«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն «Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

Ի նպաստ «Շտիգեն»-ի առաքելություններից մեկի իրագործմանը, այն է՝ արևային էներգետիկայի վերաբերյալ տեղեկատվության ու արևային էներգետիկայից օգտվելու մշակույթի տարածմանը, «Շտիգենը» նախաձեռնել է մրցույթ լրատվամիջոցների և լրագրողների համար:

Մինչև 12/12/2018, արևային էներգետիկայի վերաբերյալ նյութեր հրապարակած լրագրողներն, ովքեր իրենց նյութերը կուղարկեն info@shtigen.com էլեկտրոնային հասցեին` subject բաժնում նշելով Shtigen Media Prize, կարող են մասնակցել այդ մրցույթին: Այն կամփոփվի 22/12/2018թ.՝ այսինքն ուղիղ 1 տարի անց, Էներգետիկի օրը:

Մրցույթում լավագույնը ճանաչված լրատվամիջոցը կստանա 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լրագրողները, համապատասխանաբար, 500, 300 և 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ «Շտիգեն» ընկերությունից:

Լրագրողների աշխատանքը և  լրատվամիջոցների աշխատանքը գնահատվելու է ըստ լուսաբանման`

  • Հավաստիության
  • Համակողմանիության
  • Պարբերականության
  • Օբյեկտիվության
  • Մասնագիտական որակների
  • Մատչելիության

Լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքները գնահատելու են տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Էներգախնայողության փորձագետ Աստղինե Փասոյանը, տնտեսական լրագրող, խմբագիր Բաբկեն Թունյանը։

 

 

Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր

Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Շտիգեն» ընկերությունը ինվերտեր (փոխակերպիչ) արտադրող միջազգային առաջատար ընկերություններից մեկի՝ ավստրիական Fronius ընկերության կողմից ստացել է «Սերվիս Պլուս» գործընկերոջ կարգավիճակ: Դա մեզ տալիս է տարածաշրջանում այս արտադրանքի տեխնիկական սպասարկում իրականացնելու իրավունք:

Ձմեռային ռեժիմ. միացրեք Շտիգեն ջրատաքացուցչի տաքացնող լարը Ձմեռային ռեժիմ. միացրեք Շտիգեն ջրատաքացուցչի տաքացնող լարը

Ձմեռային ռեժիմ. միացրեք Շտիգեն ջրատաքացուցչի տաքացնող լարը

Հարգելի հաճախորդներ,

«Շտիգեն»-ը հիշեցնում է, որ թերմոսիֆոն տեսակի արևային պարզ ոչ ճնշումային ջրատաքացուցչի բոլոր սեփականատերերը 00C-ից ցածր ջերմաստիճանների ժամանակ պետք է միացնեն սարքի տաքացնող լարը՝ խողովակների սառեցումներից խուսափելու համար:

Ինչպես է միացվում «Շտիգեն» ջրատաքացուցչի տաքացնող լարը

Սեղմեք կառավարման վահանակի վրա առկա տաքացնող լարի կոճակը, կթարթի տաքացնող լարի նշանը: Տաքացնող լարի աշխատանքի դադարները կարգավորեք “+” կամ “-” կոճակներով: Եթե ընտրեք 0-ն, ապա տաքացնող լարը կաշխատի անդադար: Այս դեպքում պետք է ուշադիր լինել և անջատել այն, երբ այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Տաքացնող լարի աշխատանքի տևողությունը 10 րոպե է, իսկ դադարի տևողությունը` ըստ Ձեր նախընտրած կարգաբերման: Ակտիվացված վիճակում տաքացնող լարը պարբերաբար միանում և անջատվում է: Այս գործառույթը անջատելու համար կրկին սեղմեք համապատասխան կոճակը:

Արևային առաջին կանգառները Երևանում Արևային առաջին կանգառները Երևանում

Արևային առաջին կանգառները Երևանում

Երևանում բացվել է առաջին արևային կանգառը: Երթուղայինի սպասելիս այստեղ կարող եք հեռախոսն ու համակարգիչը լիցքավորել: Սա միակը չէ: Արևային կանգառ կա նաև Բաղրամյան պողոտայում:

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը։

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս կամ պլանշետ։

Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ վահանակները կանգառներում կմնան 1 տարի, որից հետո կփոխանցվեն դրա կարիքն ունեցող հաստատություններին՝ կրթական և այլ:

Երբ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում է ոչ թե սպառողն այլ արտադրողը Երբ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում է ոչ թե սպառողն այլ արտադրողը

Երբ էլեկտրաէներգիայի սպառման համար վճարում է ոչ թե սպառողն այլ արտադրողը

Bloomberg-ը տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիա արտադրողները Գերմանիայում կարող են վճարել սպառողներին իրենցից էլեկտրաէներգիան գնելու համար: Անցած հանգստյան օրերին գերմանական էլեկտրաէներգիայի գինը երկրի բնակիչների համար իջել է 0 սանդղակից ներքև: Այսինքն, էլեկտրաէներգիայի դիմաց գումար են ստանում ոչ թե արտադրողները, այլ սպառողները:

Այսպիսի իրավիճակ է ստեղծվել հողմային էլեկտրակայանների արդյունավետության բարձր ցուցանիշների հետևանքով: Արևային և ավանդական էլեկտրակայանների հետ միասին հաջողվել է արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որ վերլուծաբանները կանխատեսում էին դրա համար բացասական արժեք: Այսպիսով, ենթադրություններն իրականացան. հանգստյան օրերին 1 ՄՎտ էլեկտրաէներգիայի արժեքը 0-ից ցածր էր։ Էլեկտրաէներգիայի գինը ամենաշատը նվազել է մինչև մինուս 100 եվրո: Շաբաթ օրը Գերմանիայի արտադրած ամբողջ էլետրաէներգիայի 54% -ը բաժին էր հասնում հողմային էլեկտրակայաններին:

Այսպիսի երևույթ պարբերաբար գրանցվում է գերմանական էներգետիկայի բնագավառում. Էլեկտրաէներգիայի գինը ստանում է բացասական գործակից, երբ համընկնում են մի շարք գործոններ: Օրինակ, 2016թ. մայիսին, լավ եղանակի և էներգիայի խնայողաբար օգտագործման հետևանքով էլեկտրաէներգիայի արժեքը կրկին իջել էր 0-ից ցածր: Նոր տարվա տոներին միևնույն գործոնները դարձրին էլեկտրաէներգիան անվճար:

Այս անգամ էլեկտրաէներգիայի արժեքը բացասական գնային սեգմենտում է գտնվել 2 օր շարունակ, ինչը հազվադեպ երևույթ է նույնիսկ Գերմանիայի համար, և ապացուցում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների պոտենցիալը: Աշխատանքային օրերին իրավիճակը կարգավորվում է, և մարդիկ կրկին ստիպված են լինում վճարել էներգիայի համար։ Սակայն այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են անվճար էներգիան հանգստյան օրերին, հոգեբանորեն կարևոր նշանակություն ունեն:

2016թ. Գերմանիայում սպառվող էներգիայի 32% ստացվում էր վերականգնվող աղբյուրներից: Մինչև 2020թ. երկրում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 35%: Հաղորդվում է, որ այս տարի Գերմանիան պատրաստ է ավելացնել հողմային տուրբինների քանակը 9%-ով: