Call Us: +374 91 19 28 18
8կՎտ դրվածքային հզորությամբ կայան FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար 8կՎտ դրվածքային հզորությամբ կայան FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար

8կՎտ դրվածքային հզորությամբ կայան FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար

Տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական պարկի՝ FMD K&L ընկերության Երևանյան սերվերային կենտրոնի անխափան աշխատանքի համար տեղադրվել է Արևային հիբրիդային տիպի էլեկտրակայան, որի դիզայնն ու տեղադրումը կատարվել է Հայաստանում արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության կողմից։ Կայանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ապահովում է անխափան էլեկտարէներգիա անգամ այն դեպքում, երբ ցանցում կա անջատում։

FMD K&L ընկերության սերվերային տնտեսության համար տեղադրվել է երկու առանձին հիբրիդային տեսակի էլեկտրակայան՝ գումարային 8կՎտ դրվածքային հզորությամբ, ինչը տարեկան կարտադրի 12750 կՎտ*ժ էլեկտրաէներգիա և կխնայի 535000 դրամ գումարային արտահայտությամբ։ Կայանների շնորհիվ մթնոլորտ արտազատվող ածխաթթու գազի ծավալը կնվազի տարեկան 5,7 տոննայով։

 

 

«Հաշվի առնելով FMD K&L ընկերության գործունեության բնույթը և ընկերության ղեկավարության պահանջը՝ ունենալու ապահովություն էլեկտրաէներգիայի անջատումներից ու տատանումներից, մենք նախագծեցինք  այնպիսի ֆոտովոլտային կայան, որը կապահովի ընկերությանն անխափան էլեկտրաէներգիայով։ Ստանդարտ, ցանցին միացված ֆոտովոլտային կայանների, կամ ինչպես հաճախ են ասում՝ On Grid համակարգի հիմնական առավելություններին (սեփական արտադրության էլեկտրաէներգիա, խնայողություններ, էլեկտրաէներգիայի թանկացման ռիսկի կրճատում, շրջակա միջավայրի պաշտպանություն) զուգահեռ, հիբրիդային համակարգերն ունեն մի քանի հավելյալ առավելություններ»,- իր խոսքում նշեց «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը՝ մանրամասն ներկայացնելով երեք հիմնական առավելություններից յուրաքանչյուրը․

Առաջինը՝ ցանցի հոսանքազրկման դեպքում օրվա ոչ լուսավոր ժամերին ապահովում են անխափան էլեկտրաէներգիայով՝ ի հաշիվ մարտկոցներում կուտակված էներգիայի։ Ժամանակահատվածը, որի ընթացքում կայանը կարող է աշխատել լիովին ինքնավար (ավտոնոմ), կախված է մարտկոցների քանակից, ինչը որոշվում է պատվիրատուի պահանջներից ելնելով։ FMD K&L ընկերության կայանի ավտոնոմ գործողության ժամկետը 4 ժամ է։

Երկրորդը՝ ցանցի հոսանքազրկման դեպքում օրվա լուսավոր ժամերին ապահովում են էլեկտրակայանի անխափան գործունեությունը։ Ի տարբերություն On Grid համակարգի, որը դադարում է էլեկտրաէներգիա արտադրել ցանցի հոսանքազրկման դեպքում՝ հիբրիդային կայանում հոսանքի արտադրությունը չի ընդհատվում։

Երրորդը՝ հարթեցնում է հոսանքի տատանումների ամպլիտուդան։ Օրինակ, եթե տանը կամ բիզնեսում անընդհատ առկա են հոսանքի լարման խիստ տատանումներ, որոնք բացասաբար են անդրադառնում էլեկտրական սարքերի վրա, ապա հիբրիդային փոխակերպիչը՝ ինվերտեր սարքը, կարող է, անվտանգության նկատառումներից ելնելով, ցանցի հոսանքից ժամանակավորապես անցում կատարել մարտկոցների հոսանքին։

«Շտիգեն» ընկերության տնօրենը նշեց, որ հիբրիդային արևային էլեկտրակայանները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն սերվերային կենտրոններում, այլ նաև ձկնաբուծարաններում, սառնարանային տնտեսություններում, և բոլոր այն ձեռնարկություններում, որտեղ հոսանքի անջատումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ մինչև անգամ ֆինանսական կորուստներ։

Նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը՝ Սաուդյան Արաբիան, անցնում է արևային էներգետիկայի Նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը՝ Սաուդյան Արաբիան, անցնում է արևային էներգետիկայի

Նավթի աշխարհի խոշորագույն արտահանողը՝ Սաուդյան Արաբիան, անցնում է արևային էներգետիկայի

Կյանքը Սաուդյան Արաբիայում երկար ժամանակ բնորոշվում էր նավթով, որը հոսում էր ամբողջ թագավորությունով։ Տասնամյակներ շարունակ, երկրի ընդերքից հանված այս հարստությունը նպաստում էր ոչ միայն վեր խոյացող, փայլուն աշտարակների և ահռելի տոնավաճառների կառուցմանը, այլ նաև օգնում էր կառավարությանն աշխատանքով ապահովել բնակիչների զգալի զանգվածին։

Այժմ, Սաուդյան Արաբիան պլանավորում է իր ապագան կապել էներգիայի վերականգնվող պաշարի՝ արևային էներգետիկայի հետ։

Նավթի աշխարհի ամենամեծ արտահանողը արքայազն Մուհամեդ բին Սալմանի կառավարության ներքո, քայլեր է ձեռնարկում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և զարգացնելու համար` գումարներ ներդնելով վերականգնվող էներգիայի մեջ։

Այս պահին, երկիրը ներդնում է մոտ 300 մլն ԱՄՆ դոլար արևային էլեկտրակայան կառուցելու համար, որը կսնուցի մոտ 40,000 տուն։ Նախագիծը կստեղծի նաև հարյուրավոր աշխատատեղեր։

Մինչև տարեվերջ, կառավարությունը նախատեսում է ներդնել մոտ 7 մլրդ ԱՄՆ դոլար ևս յոթ արևային էլեկտրակայան կառուցելու համար։

Այսպիսով, մինչև 2023թ․Սաուդյան Արաբիան նախատեսում է փոխարինել, երկրում օգտագործվող էլ․էներգիայի 10%-ը արևայի էներգիայով։

Աղբյուրը Тhe New York Times-ի

«Թիթեռնիկի էֆեկտը»՝ նոր սերնդի արևային վահանակների մշակման հիմք «Թիթեռնիկի էֆեկտը»՝ նոր սերնդի արևային վահանակների մշակման հիմք

«Թիթեռնիկի էֆեկտը»՝ նոր սերնդի արևային վահանակների մշակման հիմք

Ավստրալիայի ազգային համալսարանը ներկայացնող գիտնականներին թիթեռները ոգեշնչեցին նոր տեխնոլոգիաներ ստեղծելու մտքին, իսկ ավելի հստակ՝ արեւային վահանակների գործարկման այլ սկզբունքին։ Այսպես, ըստ Ավստրալիայի ազգային համալսարանի դոկտոր և ինժեներ Նիրաջա Լալայի՝ նորարարական կառուցվածքային նախագծերը, որոնք կրկնօրինակում են թիթեռների թևերի շարժումները, կարող են դառնալ այս ոլորտում ապագա զարգացումների հիմնական տարրը:

Դոկտոր Նիրաջը անց է կացրել մի շարք փորձարկումներ, որոնցում հիշատակվում է Morpho Didius թիթեռը։ Այն բավականին խոշոր է, նրա թևերի լայնքը կազմում է մոտավորապես 13-16 սմ։ Թևերի վերին շերտը, որպես կանոն, վառ-երկնագույն է՝ փիրուզա-մանուշակագույն երանգով։ Այդ յուրատեսակ միջատի թևերն օժտված են որոշակի օպտիկական էֆեկտով, որն ունակ է ցրելու լույսը՝ ստեղծելով ծիածանային փայլ։ Թիթեռի թևերը որոշակի իմաստով վերահսկում են լույսը՝ ցրելով, արտացոլելով ու կլանելով գունային գամմայի բոլոր հնարավոր երանգները։  Ըստ գիտնականների, միջատի հենց այդ ունակությունը պետք է օգտագործել արևային վահանակների  արտադրողականության զգալի բարձրացման համար։

Տվյալ գիտական նվաճումները կարող են կիրառվել նաև ճարտարապետության և շինարարության մեջ։

Դոկտոր Նիրաջեի փորձարարական դիտարկման նպատակն է ուսումնասիրել պատրաստված արեւային բջիջի՝ պերովսկիտի շերտի կողմից մանուշակագույն, կապույտ եւ կանաչ գույների և երանգների կլանման գործընթացները: Պետք է նշել, որ պերովսկիտը բավականին հազվագյուտ հանքային նյութ է, որի հետ գիտնականները մեծ հույսեր են կապում՝ այլընտրանքային արևային էներգետիկայի զարգացման ոլորտում։ Սիլիցիումի շերտն, իր հերթին, կլանում է կարմրա-շագանակագույն երանգները։ Գործնական առումով, նման տեխնոլոգիան իրենից ներկայացնում է երկշերտ արևային վահանակների փոխներգործություն։

Պերուանական Մորֆո թիթեռը միակը չէ, որ կարող է ոգեշնչել գիտնականներին նոր հայտնագործություններ անել։  Pieris brassicae ցեղատեսակի թիթեռը նույնպես կարող է օգտակար լինել արևային էներգետիկայի բնագավառում իրականացվող հետազոտություններում։  Այն ունակ է թռչել այլ թիթեռներից բարձր, ընդ որում, ոչ միայն պարզ, այլև ամպամած եղանակին։ Այդ յուրահատկությունը պայմանավորված է նրա թևերի 17 աստիճանի տակ տեղակայմամբ։ Թևերի նման “կառուցվածքը” հնարավորություն է տալիս թռիչքի ընթացքում բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, հետևաբար և ավելի բարձր թռչել։

Այսպիսով, արևային էներգետիկայի ոլորտի գիտնականներն արդեն ակտիվ հետազոտություններ են անում տվյալ բնագավառում՝ մոտ ապագայում գիտական եզրահանգումները ներդնելու և կիրառելու նպատակով։

«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն «Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

«Շտիգեն»-ի մեդիա մրցանակաբաշխություն

Ի նպաստ «Շտիգեն»-ի առաքելություններից մեկի իրագործմանը, այն է՝ արևային էներգետիկայի վերաբերյալ տեղեկատվության ու արևային էներգետիկայից օգտվելու մշակույթի տարածմանը, «Շտիգենը» նախաձեռնել է մրցույթ լրատվամիջոցների և լրագրողների համար:

Մինչև 12/12/2018, արևային էներգետիկայի վերաբերյալ նյութեր հրապարակած լրագրողներն, ովքեր իրենց նյութերը կուղարկեն info@shtigen.com էլեկտրոնային հասցեին` subject բաժնում նշելով Shtigen Media Prize, կարող են մասնակցել այդ մրցույթին: Այն կամփոփվի 22/12/2018թ.՝ այսինքն ուղիղ 1 տարի անց, Էներգետիկի օրը:

Մրցույթում լավագույնը ճանաչված լրատվամիջոցը կստանա 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լրագրողները, համապատասխանաբար, 500, 300 և 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ «Շտիգեն» ընկերությունից:

Լրագրողների աշխատանքը և  լրատվամիջոցների աշխատանքը գնահատվելու է ըստ լուսաբանման`

  • Հավաստիության
  • Համակողմանիության
  • Պարբերականության
  • Օբյեկտիվության
  • Մասնագիտական որակների
  • Մատչելիության

Լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքները գնահատելու են տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Էներգախնայողության փորձագետ Աստղինե Փասոյանը, տնտեսական լրագրող, խմբագիր Բաբկեն Թունյանը։

 

 

Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր

Shtigen-ը` Fronius-ի «Սերվիս Պլուս» կարգավիճակի գործընկեր

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Շտիգեն» ընկերությունը ինվերտեր (փոխակերպիչ) արտադրող միջազգային առաջատար ընկերություններից մեկի՝ ավստրիական Fronius ընկերության կողմից ստացել է «Սերվիս Պլուս» գործընկերոջ կարգավիճակ: Դա մեզ տալիս է տարածաշրջանում այս արտադրանքի տեխնիկական սպասարկում իրականացնելու իրավունք: