Call Us: +374 91 19 28 18
Հզորությունը արևային էներգետիկայում

Հզորությունը արևային էներգետիկայում

Շատ հաճախ մարդիկ սարքերի հզորությունը նույնացնում են արևային համակարգի (ֆոտովոլտային կայանի) հզորության հետ։ Իրականում դրանց մեջ կա տարբերություն։ Արևային համակարգի հզորությունը գրագետ է անվանել դրվածքային հզորություն։ Ինչո՞վ է «դրվածքային հզորությունը» տարբերվում «հզորությունից»։ Եթե օրինակ Ձեր տան թեյնիկը, արդուկը կամ որևէ այլ էլեկտրական սարքի հզորությունը 2 կՎտ է, ապա նշանակում է, որ այն 1 ժամում ծախսում է 2 կՎտ*ժ էլեկտրաէներգիա։ Իսկ, եթե դուք ունեք տեղադրված արևային համակարգ 2 կՎտ դրվածքային հզորությամբ, այն ամեն հաջորդ պահին՝ կախված արևի ինտենսիվությունից, ամպամածության ու մառախլապատության աստիճանից և այլ բնական երևույթներից, կարտադրի տարբեր քանակի էլեկտրաէներգիա։ Շտիգեն-ի տեղադրած փոխակերպչի էկրանին (դիսփլեյի) կամ Ձեր սմարթֆոնի համապատասխան հավելվածի միջոցով Դուք կտեսնեք հաճախ 2 կՎտ ժ-ից տարբեր թիվ։ Այդ իսկ պատճառով ճիշտ է խոսել արևային էլեկտրակայանի տարեկան արտադրողականության մասին, որը 2   կՎտ-ի դեպքում կտատանվի 3000-ից 3400 կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շրջանակներում (Հայաստանի տարբեր շրջաններում 1 կՎտ դրվածքային հզորությունը արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էներգիա տարեկան)։ Արևի ինտենսիվությունը տարբեր տարածաշրջաններում տարբեր է, ինչպես օրինակ, մեր հարևան Վրաստանում 1200-1300կՎտ*ժ, Ավտսրալիայում 1880-1900կՎտ*ժ, Գերմանիայում 990 կՎտ*ժ։

Ինքներդ էլ կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվում արևի ինտենսիվությունը  համաշխարհային ինտերակտիվ քարտեզով:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*