Call Us: +374 91 19 28 18
Հայաստանում կառուցվող շինությունները ավելի էներգախնայող կլինեն

Հայաստանում կառուցվող շինությունները ավելի էներգախնայող կլինեն

Կառավարությունը նախատեսում է սահմանել Էներգախնայողության պարտադիր պահանջներ, մասնավորապես, նոր բնակելի շինությունների (եւ պետական, եւ մասնավոր), ինչպես նաև պետական ցանկացած կառուցվող կամ վերանորոգվող օբյեկտների համար:

Այդ փոփոխությունները սահմանված են Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծում, որն ընդունվել է կառավարության հունվարի 15-ի նիստում: Նախկինում էներգախնայման նորմերը կամավոր էին, ինչը խանգարում էր էրերգաարդյունավետութան համազգային ծրագրերի անցկացմանը, նշվում է գրավոր հիմնավորման մեջ:

Էներգախնայողության պահանջները սահմանելու նպատակով, կառավարությունը կդասակարգի տնտեսության ոլորտներն ըստ էներգատարության: Շինությունների կառուցման կամ վերանորոգման հավելյալ ներդրումները չեն գերազանցի 15%-ը, փոխարենը էներգախնայողությունը կհասնի 50%-ի:

Հայաստանում արդյունավետ էներգախնայումը և համապատասխան ծրագրերը մեծ կարևորություն ունեն, քանի որ թույլ են տալիս ոչ միայն խնայել էներգիան և նվազեցնել համապատասխան ծախսերը, այլ նաև ավելի անկախ լինել գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումներից:

Էներգախնայման միջոցների շարքում կարևոր դեր ունեն արևային ջրատաքացուցիչները, որոնք տաքացնում են ջուրը օգտագործելով արևի ջերմությունը և, համապատասխանաբար, խնայում են գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը: Արևային ջրատաքացուցիչների օգտագործումը կենցաղում թույլ է տալիս մինչև 90%-ով նվազեցնել ջրի տաքացման ծախսերը, իսկ համակարգի գնման և տեղադրման հետ կապված ծախսերի հետգնման ժամկետը միջինում 3-4 տարի է կազմում:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*