Call Us: +374 91 19 28 18

Դիմողը հաստատում է, որ կազմակերպության հիմնադիրներն ու ղեկավարները տեղեկացված են Լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ առնվազն 2 (երկու) անձանց կամ ընկերությունների գրավոր երաշխավորության տրամադրման անհրաժեշտության մասին և պատրաստ են նման երաշխավորություն տրամադրելու:

Դիմողը նաև տեղեկացված է լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության մասին` լիզինգի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում ԱԳԲԱ Լիզինգի կողմից նախընտրելի ապահովագրական ընկերությունում և պատրաստ է այն ապահովագրելու:

Դիմողը հաստատում է, որ ամբողջ վերոհիշյալ տեղեկատվությունը հավաստի է, համապատասխանում է իրականությանը և տալիս է իր համաձայնությունը առաջիկայում կազմակերպության վերլուծության իրականացման մասին:

Դիմողը չի առարկում ԱԳԲԱ Լիզինգի մասնագետի այցելությանը իր ձեռնարկություն և իր բնակության վայր և պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում մասնագետի պարբերական այցելություններին և վերահսկողությանը ինչպես գործունեւթյան, այնպես էլ լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ:

«ԱԳԲԱ Լիզինգ»-ը իրեն իրավունք է վերապահում դիմել Դիմողին հայտնի կամ անհայտ ցանկացած անձի, որը ԱԳԲԱ Լիզինգի կարծիքով կարող է օժանդակել Դիմողին լիզինգի տրամադրման կամ չտրամադրման որոշման կայացման մեջ:

Այս հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը.
1. Անձնագիր և սոց.քարտ/նույնականացման քարտ  (դիմողի, հիմնադիրների, մասնակիցների, տնօրենի, երաշխավորների),
2. Պետ.ռեգիստրի գրանցման վկայական,
3. Պետ.ռեգիստրից հիմնադիրների մասին տեղեկանք,
4. Սեփականության վկայական (վարձակալական պայմանագիր),
5. Կանոնադրություն,
6. Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի և/կամ խորհրդի) որոշումը լիզինգով գույքի ձեռքբերման վերաբերյալ,
7. Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),
8. Հարկային տեսչությունից տեղեկանք պարտավորությունների մասին,
9. ՀՎՀՀ,
10. Հարկային տեսչություն ներկայացվող տարեկան և եռամսյակային հաշվետվություններ,
11. Մատակարար կազմակերպության կողմից փոխանցման հաշիվ կամ կոմերցիոն առաջարկ:

Հեռ՝ +374 10 56 39 45, 31 88 88 ներքին 8086
էլ.փոստ՝ shahen.petrosyan@ acba.am; valina.ghambaryan@acba.am
www.acbaleasing.am