Call Us: +374 91 19 28 18

Աշխատանքի ծավալների աճը սպասարկելու համար «Շտիգեն» ընկերությանը հարկավոր են նոր կադրեր։ Այս պահին մենք փնտրում ենք․

  1. կորպորատիվ բաժնի աշխատակիցներ,
  2. վաճառքի համակարգող
  3. կոմունիկացիոն կենտրոնի աշխատակից։

Դիմելու վերջնաժամկետն է 25/03/2018։ Դիմե՛ք որքան հնարավոր է շուտ։ Մեր թիմը անհամբեր սպասում է նոր գործընկերներին 🙂

Վաճառքների համակարգող

Պարտականություններ
Աջակցություն ներկայացուցչություններին ամենօրյա աշխատանքում,
Գրասենյակում և տեղերում թրեյնինգների իրականացում, հեռակա ուսուցման կազմակերպում,
Ներկայացուցչությունների վաճառքի արդյունքների մոնիտորինգ և գնահատում

Պահանջներ
պարտաճանաչություն,
մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք,
ժամանակի կառավարման բարձրակարգ հմտություններ,
մեծ քանակի տեղեկատվությունը դասակարգելու և համակարգելու ունակություն,
հաղորդակցման բարձրակարգ ունակություններ,
համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ,
MS Excel-ի գերազանց իմացություն,
հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բազային իմացություն

Աշխատավարձը՝ շուկայականից բարձր + բոնուսներ

Կարող եք դիմել այս հաստիքին՝ լրացնելով հետևյալ հղումը` http://shtigen.com/աշխատանքի-դիմումի-հայտ/
Խնդրում ենք դիմելուց հետո հավելյալ չզանգահարել։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, եթե Ձեր թեկնածությունը բավարարի վերը նշված պահանջներին։

Կորպորատիվ բաժնի աշխատակիցներ

Պարտականություններ
Բացահայտել վերականգնվող էներգետիկայի լուծումներով հետաքրքվող կորպորատիվ հաճախորդների,
Կազմակերպել վաճառքի գործընթաց,
Աշխատանքը փոխանցել մատակարարման ու տեխնիկական բաժիններ։

Պահանջներ
արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
տեխնիկական, բայց ոչ դոգմատիկ մտածողություն,
հաղորդակցման բարձրակարգ հմտություններ,
տարբեր մարդկանց հետ լեզու գտնելու կարողություն,
պարտաճանաչություն,
սթրեսակայունություն,
մանրուքների նկատմամբ ուշադիր վերաբերմունք,
ժամանակի կառավարման բարձրակարգ հմտություններ,
մեծ քանակի տեղեկատվությունը դասակարգելու և համակարգելու որակ,
MS office-ի ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում,
հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի միջինից բարձր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
աշխատանքային փորձը վաճառքներում կդիտվի որպես առավելություն,

Աշխատավարձը՝ ֆիքսված + բոնուսներ

Կարող եք դիմել այս հաստիքին՝ լրացնելով հետևյալ հղումը՝ http://shtigen.com/աշխատանքի-դիմումի-հայտ/
Խնդրում ենք դիմելուց հետո հավելյալ չզանգահարել։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, եթե Ձեր թեկնածությունը բավարարի վերը նշված պահանջներին։

 

Կոմունիկացիոն կենտրոնի աշխատակից

Պարտականություններ
Պատասխանել մուտքային զանգերին և ուղղորդել դրանք հասցեատերերին,
Խորհրդատվություն տրամադրել արևային տեխնոլոգիաների վերաբերյալ
Պատասխանել ընկերության վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերից ստացվող հարցերին

Պահանջներ
Հաղորդակցման գերազանց հմտություններ,
Կայուն էմոցիոնալ հեգեվիճակ/սթրեսակայունություն
Գրագետ և հստակ խոսք
Մեծ ծավալի տեղեկատվությունն արագ յուրացնելու և հիշելու կարողություն
MS office-ի ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում
Հայերենի, բանավոր ռուսերենի ու անգլերենի գերազանց իմացություն
Կարող են դիմել նաև ԲՈՒՀ-ի ավարտական կուրսի ուսանողները

Աշխատավարձը՝ կախված փորձից ու գիտելիքներից

 Կարող եք դիմել այս հաստիքին՝ լրացնելով հետևյալ հղումը`http://shtigen.com/աշխատանքի-դիմումի-հայտ/
Խնդրում ենք դիմելուց հետո հավելյալ չզանգահարել։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ, եթե Ձեր թեկնածությունը բավարարի վերը նշված պահանջներին։