Call Us: +374 91 19 28 18
«Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» կոնֆերանս

«Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» կոնֆերանս

Ս.թ. ապրիլի 10-ին կայացել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից կազմակերպված «Խնայում եք էներգիա, խնայում եք գումար» խորագիրը հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրում էներգախնայող ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը: Միջոցառման ընթացքում բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ազդարարեց բանկի կողմից նոր՝ «Խնայող վարկեր» պրոդուկտի մեկնարկի մասին:

«Բիզնեսում Էներգախնայողության գաղափարն ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն տարածում է գտել: Տարբեր ոլորտների կազմակերպություններ, կիրառելով էներգախնայող տեխնոլոգիաներ, կարողանում են իրենց գործունեության մեջ հասնել շոշափելի արդյունքի: Հայաստանում այս գաղափարը համեմատաբար նոր է և հանրության տեղեկացվածության առումով, թերևս, անելիքները շատ են: Մենք մեր առջև խնդիր ենք դրել անելու առավելագույնը՝ Ձեզ հասանելի դարձնելու համար էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները:», – ասաց պարոն Անդրեասյանը:

Ներկայացնելով արևային ջրատաքացուցիչները որպես արևային էներգիայի օգտագործման առավել շահեկան լուծում՝  Շտիգեն ընկերության Հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նշեց. «Եթե 2011թ.-ին, երբ սկսեցինք արևային ջրատաքացուցիչների ներկայացումը հայկական շուկայում, ոչ ոք չէր հավատում նախագծի հաջողությանը, ապա այսօր մենք ստանում ենք բազմաթիվ հարցումներ հենց հաճախորդներից, որոնք կոնկրետ նշում են իրենց անհրաշեժտ մոդելը։ Մարդիկ իրենց աչքով տեսել են այս սարքավորումների արդյունավետությունն ու վստահելիությունը»:

Ուշագրավ է, որ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ինքն է օգտագործում էներգախնայող տեխնոլոգիաներ,  (մասնավորապես՝ արևային ջրատաքացուցիչներ) իր մասնաճյուղերում: Բացի այդ բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում արևային ջրատաքացուցիչներ է տեղադրել 6 սահմանամերձ գյուղերի մեծ մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով նոր սերնդին ցուցադրել բնապահպանության և էներգախնայողության արդյունավետ օրինակներ, ինչպես նաև բարելավել այդ մանկապարտեզներում կենցաղային պայմանները:

«Հաճախորդներին էներգախնայողության հետ կապված ծրագրեր առաջարկելուց առաջ մենք ինքներս ենք սկսել այդ տեխնոլոգիաների կիրառումը մեր առօրյա կյանքում, քանի որ ցանկացել ենք սեփական օրինակով ցույց տալ և ապացուցել էներգախնայողության գաղափարի իրատեսականությունը, արդյունավետությունը և էներգախնայող տեխնոլոգիաների գործածման հեռանկարները:», նշեց այդ կապակցությամբ պարոն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Բանկում և Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում արևային ջրատաքացուցիչների տեղադրման նախագիծն իրականացրել է Շհտիգեն ընկերությունը՝ նախագծի մանրամասները հասանելի են այստեղ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող Խնայող վարկերի և այլ ֆինանսավորման հնարավորությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*