Call Us: +374 91 19 28 18
Բասեն՝ Հայաստանի «անենականաչ» համայնք

Բասեն՝ Հայաստանի «անենականաչ» համայնք

Արևային էներգիան ոչ միայն տաք ջուր և ջերմություն է պարգևում, այլ նաև հիմնովին փոխում է մի ողջ համայնքի կենսակերպը: Խոսքը Շիրակի մարզի Բասեն համայնքի մաինս է, որը մոտ 2 տարիների ընթացքում տարվող քրտնաջան աշխատանքների շնորհիվ արդեն կարող է կոչվել Հայաստանի «ամենականաչ» համայնք:

Ամեն ինչ սկսվեց UNDP կազմակերպության Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրից, որի շրջանակներում, համայնքի ակտիվ համագործակցությամբ, Բասենը վերածվեց այլընտրանքային էներգիան լայնորեն օգտագործող համայնքի: UNDP-ի այս ծրագրի շրջանակներում համայնքի մանկապարտեզին կից տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, որը մանկապարտեզին ապահովում է մշտական տաք ջրով, ինչպես նաև 60 քառակուսի մետր մակերեսով ջերմատուն, որի բարիքներից օգտվում են համայնքի փոքրիկները:

Սակայն բասենցիները միայն դրամաշնորհային  ծրագրի շրջանակներում տեղադրված արևային ջրատաքացուցիչներով չեն սահմանափակվել՝ տեսնելով արևային ջրատաքացուցիչ տեղադրելու արդյունավետությունը Բասենի 12 ընտանիք ցանկացան արևային ջրատաքացուցիչ տեղադրել իրենց առանձնատներում և Շտիգենը իրականացրեց այդ բոլոր ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների տեղադրումը (կարող եք ծանոթանալ այստեղ):

«Այս համակարգի միակ բացասական կողմն այն է, որ սկզբնական պահանջում է բավական մեծ գումար՝ համակարգը տեղադրելու համար, բայց շահագործման ավելի ապահով, ավելի արդյունավետ տարբերակ է, հատկապես Բասենի նման գյուղական համայնքում, որը գազաֆիկացված չէ և հույսը միայն էլեկտրականության վրա է: Համայնքի ներդրումը շատ կարևոր է: Եթե յուրաքանչյուրս մեր տունը չփորձենք վերականգնել կամ նորոգել, ապա հարևանն էլ չի անի: Համայնքի բնակիչն էլ տեսնում է և չի ցանկանում լքել հայրենի գյուղը: Այսօր համայնքում, արտագաղթ գրեթե չկա, երիտասարդները մնում ու ընտանք են կազմում գյուղում: 4 տարվա ընթացքում միայն 1 ընտանք է մեկնել: Ցանկացած տեղ աշխատելով պետք է ապրել. գյուղում կա հնարավորոթյուն, գյուղացին պետք է զբաղվի հողով, գյուղը կառուցվում է գյուղով ու գյուղի մարդով»,- Արմենպրես-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ նաև նշելով, որ գյուղն ունի 463 ծուխ՝ 1780 բնակիչ: Գյուղը գազաֆիկացված չէ, հողերն էլ անջրդի, սակայն անմշակ հողեր Բասենում չկան:

Նույնիսկ այդ սկզբնական ֆինանսավորման խնդիրը այսօր հնարավոր է մեղմել էներգաարդյունավետությանն ուղղված բազմաթիվ ֆինանսական լուծումերով, որոնք ավելի մատչելի կարող են դարձնել արևային ջրատաքացուցիչների տեղադրումը առանձատան, բիզնեսի, հյուրանոցի և այլ կիրառումների համար:

Այսօր այդ 12 ընտանիքները խնայում են գազի/էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ Բասենում լայնորեն կիրառվում են արևային էներգիայով աշխատող այլ լուծումներ՝ ջերմատուն, կենսահումուսի արտադրամաս-մինի ֆերմա, օդատաքացուցիչ, չորանոց և այլն: Գյուղն առաջատար է արևային և «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման տեսանկյունից, ինչը ոչ միայն ապահովում է խնայողություններ և ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում, այլ նաև թույլ է տալիս բնակիչներին մնալ համայնքում, աշխատել և չմեկնել արտասահման գումար վաստակելու:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *


*